Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազաներ կարող է տեղակայել

Էրդողանը շեշտել է, որ նախ Իլհամ Ալիևն այդ թեմայով պետք է խորհրդատվություններ անցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնինի հետ, ինչից հետո իրականացվի ռազմաբազաների տեղակայումն Ադրբեջանում:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանում կարող են տեղակայվել թուրքական ռազմաբազաներ: Էրդողանը նշել է, որ այդ երկրում ռազմական բազաների տեղակայումը նախատեսված է Ալիևի հետ ստորագրած համաձայնություններում:

Ադրբեջանում ռազմաբազաների տեղակայման ժամկետներ չեն նշվել, սակայն Էրդողանը շեշտել է, որ նախ Իլհամ Ալիևն այդ թեմայով պետք է խորհրդատվություններ անցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնինի հետ:

Էրդողանի խոսքով` «բանակցությունների արդյունքում դա կարող է իրականացվել յուրովի»:

Հիշեցնենք` Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հունիսի 15-ին Արցախի օկուպացված տարածքում` Շուշիում, դաշնակցային հռչակագիր են ստորագրել: Դրանում արձանագրված է, որ երրորդ երկրների կողմից ագրեսիայի դեպքում կարող են համատեղ գործողություններ ձեռնարկել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021