Դավիթ Շահնազարյանն ասում է` ռազմագերիները 235-ն են

Շահնազարյանի համոզմամբ` Մարալ Նաջարյանը պահվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվը 235 է: Նրանց թվում, Շահնազարյանի խոսքով, կան քաղաքացիական անձինք և կանայք:

ԱԱԾ նախկին տնօրենը խոսել է նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանի գերեվարության մասին: Հայտնի է, որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է նրա` գերի լինելու փաստը: Շահնազարյանի համոզմամբ` Մարալ Նաջարյանը պահվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում:

Շահնազարյանը հայտնել է, ըստ Ադրբեջանի, Բաքվում պահվում է 171 ռազմագերի և 64 «ահաբեկիչ»: Նա պնդել է, որ իշխանություններից պահանջում է հրապարակել անհետ կորածների և գերիների միասնական ցուցակը:

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ տարբեր գնահատականներով՝ հայկական կողմի զոհերի թիվը 6000-ից ավելի է: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ զոհերի վերջնական թիվը չի անցնի 4 հազարից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021