Մեր զինվորները նույնպես ռազմավար են վերցրել. Տ-90 տանկը` հայկական բանակում

Նախորդ պատերազմի ընթացքում հայ զինվորները կարողացել են որպես ռազմավար վերցնել ադրբեջանական Տ-90Ս տանկերից մի քանիսը: Դրանցից առնվազն մեկը վերանորոգվել է, ներկվել և տրամադրվել է զորամասին: Պատերազմից առաջ հայկական բանակում ընդամենը մեկ Տ-90 տանկ կար (տանկիսներն էին շահել), այժմ` առնվազն 2-ը:

Աշնանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը գործի է դրել իր լավագույն տանկային բրիգադները` մեծ թվով Տ-90Ս (Т-90С) տանկերի կիրառմամբ: Դրանք հիմնականում օգտագործվել են հարավային ուղղությամբ գրոհներ իրականացնելիս:

Խոցված Տ-90 տանկ / © 301AD

Պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներին հաջողվել է ոչնչացնել դրանց մի մասը, իսկ մի քանիսը` թեթև վնաս պատճառելով` առգրավել հակառակորդից:

Ադրբեջանցիներից խլած Տ-90Ս տանկի առնվազն մեկ միավորը հայ մարտիկները տեղափոխել են իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածք: Հրապարակված լուսանկարները փաստում են, որ գոնե մեկ այդպիսի տանկ վերանորոգվել է, ներկվել հայկական զինված ուժերի համար ընդունված գույներով և հանձնվել զորամասին:

Խոցված Տ-90 տանկը / © 301AD

Ինչպես հայտնի է, մինչև սեպտեմբերի 27-ը հայկական բանակում առկա է եղել ընդամենը մեկ միավոր Տ-90 տանկ (հայ տանկիստներն այն շահել էին ռազմական մրցույթի ժամանակ):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021