«Ինչո՞ւ եք ցանկանում գժտեցնել երկու ժողովուրդներին». ռուս կնոջ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին

«Դուք համարում եք, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի ընկերներն (այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը) օրենքները խախտելու և անպատիժ մնալու իրավունք ունեն զուտ այն պատճառով, որ նրանք ընկերնե՞ր են: Օրենքի առաջ բոլո՛րն են հավասար». Տատյանա Կապլինա:

Վերջին օրերին համացանցում շարունակում է բուռն քննադատության ենթակվել «RT»-ի և «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով հրապարակային հայտարարությամբ դիմել էր ՀՀ իշխանություններին: Ռուսաստանցի Տատյանա Կապլինան, որպես ռուս կին, նույնպես դիմել է Մարգարիտային: Նրա հայտարարությունը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

«Ես ռուս կին եմ: Ստացվել է այնպես, որ կարդացել եմ Մարգարիտա Սիմոնյանի ուղերձը: Նա ինձ սարսափեցրել է:

Ձեր ուղերձը, եթե այն կարելի է այդպես անվանել, խիստ բարկացրել է ինձ, այնքան ուժգին, որ ցանկություն է առաջացել, զուտ մարդկային ցանկություն, ռուս կնոջ ցանկություն՝ պատասխանելու:

Ես բազմիցս եղել եմ Հայաստանում և չեմ հասկանում, թե ինչու եք Ձեր խոսքերով ցանկանում ցույց տալ, թե հայերը, Հայաստանը չեն սիրում Ռուսաստանն ու ռուսներին: Իսկ ռուսները, Ռուսաստանը կարող են չսիրել եղբայրական Հայաստանին: Ինչո՞ւ եք սեփական բազմաթիվ դժբախտություններն ու չլուծված խնդիրներն ունեցող Հայաստանից սպասում Ղրիմի ճանաչում, առնվազն վարչապետից ու խորհրդարանից, երբ ամբողջ աշխարհում Ղրիմն այդպես էլ չի ճանաչվել, Ռուսաստանին ահաբեկում են մշտական պատժամիջոցներով, իսկ դուք, հայուհի, Ձեր ուղերձով մեղադրում և շեշտադրում հենց Հայաստանին՝ կարծես այն Ռուսաստանի թշնամին լինի:

Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, իսկ դուք Հայուհի եք: Միևնույն ժամանակ՝ Դուք ինքներդ եք նշում, որ Ռուսաստանը ձեր անկրկնելի Հայրենիքն է: Ինչո՞ւ եք ցանկանում գժտեցնել մեզ՝ այդպիսի շեշտադրումներ կատարելով:

Դրանից եզրակացնում եմ, որ դուք ինքներդ եք և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի թշնամին: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Դուք հիանալի գիտեք, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, և այստեղ ի՞նչ կապ ունեն նրա մեղքերն ու գործողություններն ընդդեմ Ռուսաստանի ընկերների:

Թե՞ Դուք համարում եք, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի ընկերներն օրենքները խախտելու և անպատիժ մնալու իրավունք ունեն զուտ այն պատճառով, որ նրանք ընկերներ են: Օրենքի առաջ բոլո՛րն են հավասար:

Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրություններին, ապա Ձեր կարծիքը, որպես Հայուհու կարծիք, համարում եմ հանցագործություն ընդդեմ երկու ժողովուրդների, քանի որ դուք մեդիայի ներկայացուցիչ եք, հանրային եք և ապատեղեկատվություն եք տարածում ինչպես ռուսաստանցիների, այնպես էլ հայերի շրջանում:

Ընթերցելով Ձեր ուղերձն այն կեղտաջրի մասին, որով իբր լվանում են Ռուսաստանը հայկական հեռուստաալիքներով, ինչպես նաև հայ երիտասարդության մասին, որին իբր սովորեցնում են տապալել ռուսական իշխանությունը, Դուք դրանով ապատեղեկատվություն եք տրամադրում Ռուսաստանի քաղաքացիներին, նրանց տրամադրում եք Հայաստանի դեմ, և սովորական ռուսաստանցին, ով, օրինակ, երբեք չի եղել Հայաստանում, տեղյակ չէ նրա հյուրասիրությունից, մեծահոգությունից, հնագույն մշակույթից ու ավանդույթներից, անկրկնելի բնությունից, լեռնադահուկային հանգստավայրերից, համեղ սննդից, պարզապես Ձեր ապատեղեկատվությունն է լսում: Ձեր գրառումները կարդալուց հետո ռուսաստանցին սխալ կարծիք կարող է ձևավորել:

Ձեր արարքը ես հանցագործություն եմ համարում: Որտեղի՞ց Ձեզ մոտ այդքան ատելություն և համոզմունք, թե ինչ-որ երկիր կարող է թքել մյուս երկրի վրա, եթե նա օգնության կարիք ունի, հատկապես եթե դա եղբայրական Հայաստանն է: Եվ եթե Դուք, Մարգարիտա, կարդացել եք Աստվածաշունչը, Աստված սովորեցրել է արարել բարին՝ ոչ թե ինչ-որ բանի պատճառով, այլ հանուն բոլորի: Աստված սովորեցրել է նաև՝ «մի դատիր, որ չդատվես», հատկապես երբ խոսքը գնում է այնպիսի հզոր ժողովուրդների մասին, ինչպիսիք ապրում են Հայաստանում և Ռուսաստանում: Կարծես՝ Դուք չեք կարդացել նույնիսկ Նարեկացի»:

Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանին ուղղված նման պատասխանով հանդես էր եկել նաև Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021