Ռուսերենն Արցախում 2-րդ պետական լեզու կդառնա. WarGonzo (upd.)

Նշվում է, որ ներկայումս Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն օրենքի նախագիծ են մշակում, որով ռուսերենը կդառնա պետական լեզու՝ հայերենից հետո: Թե ինչ նախագծի մասին է խոսքը, դեռ պարզ չէ. հիշեցնենք՝ պետական լեզուն Արցախում ամրագրված է Սահմանադրությամբ:

WarGonzo-ն Արցախի խորհրդարանում ունեցած իր աղբյուրներից տեղեկացել է, որ նախատեսվում է ռուսերենը դարձնել պետական լեզու՝ հայերենից հետո:

Հաղորդվում է, որ ներկայումս Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն օրենքի նախագիծ են մշակում, որով ռուսերենը կդառնա պետական լեզու՝ հայերենից հետո: ԱՀ խորհրդարանի կայքում դեռևս նմանատիպ նախագիծ չի հրապարակվել:

Աղբյուրը նշում է «օրենսդրական նախաձեռնություն», սակայն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ՝ պետական լեզուն հայերենն է: Այդ դեպքում, ենթադրվում է, պետք է սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան:

UPD. Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը հայտնել է, որ Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021