Ինձ դիմել է «5-րդ շարասյունը», որպեսզի աջակցեմ ու առաջ մղեմ իրենց թեկնածու Վիտալի Բալասանյանին. Սամվել Բաբայան

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանում ռուսական «5-րդ շարասյան» գործունեության մասին: Նրա խոսքով` առաջարկով իրեն է մոտեցել Գառնիկ Իսագուլյանը, ով աշխատում է «5-րդ շարասյան» համար, նաև սպասարկում է տարբեր շրջանակների, այդ թվում` քոչարյանա-սերժական շահերը:

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանում ռուսական «5-րդ շարասյան» գործունեության մասին` կոչ անելով «սթափվել գոնե հիմա, երբ մենք կանգնած ենք գոյութան սպառնալիքի առջև»:

Նրա խոսքով` բացի ռուսական հատուկ ծառայություններից ու տարածաշրջանային պատասխանատուներից, Հայաստանում ակտիվորեն աշխատում են նաև մասնավոր խմբեր, որոնք հետապնդում են ռուսական պետական շահի հետ աղերս չունեցող իրենց սեփական շահերը:

Բաբայանը նշել է, որ Արցախյան ընտրություններից առաջ իրեն դիմել է ռուսական «5-րդ շարասյունը», որպեսզի աջակցի ու առաջ մղի նրանց թեկնածու Վիտալի Բալասանյանին: Նկարագրելով վերջինիս` Բաբայանը նրան բնութագրում է որպես բավականին ենթարկվող ու կառավարելի անձնավորություն, ուստի համարում է, որ նա կդառնա հարմար տեղական կամակատար և կիրագործի Արցախը Հայաստանից տարանջատելու ծրագիրը:

Բալասանյանի ցածր վարկանիշը բարձրացնելու հարցով, ըստ Բաբայանի, իրեն է մոտեցել Գառնիկ Իսագուլյանը: «Ազատական» կուսակցության առաջնորդի վստահեցմամբ` Իսագուլյանը երկար ժամանակ աշխատում է «5-րդ շարասյան» համար, միաժամանակ սպասարկում է տարբեր շրջանակների, այդ թվում նաև` քոչարյանա-սերժական շահերը:

Բաբայանի խոսքով` ինքը կտրականապես հրաժարվել է դառնալ «հակահայկական ծրագրի մասնակից և գերադասել է Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից»: Համագործակցության մերժում ստանալով, Բաբայանի խոսքով, Իսագուլյանն անցել է սպառնալիքների` ի վերջո իրեն զրկելով Ռուսաստան մուտք գործելու իրավունքից:

Վերադառնալով Ռուսաստանի վարած քաղաքականությանը` Բաբայանն ընդգծում է, որ Հայաստանը, աշխարհագրական դիրքից ելնելով, կոչված է Ռուսաստանի հետ գործընկերության, բայց այդ գործընկերությունը պետք է իսկապես լինի հավասարազոր: Իր կողմից Ռուսաստանին ուղղված քննադատությունները պայմանավորել է Հայաստանի հանդեպ սխալ գործողություններով և որոշումներով:

Իր ծավալուն ուղերձում Բաբայանը նաև դիմել է հայրենակիցներին և կոչ արել սթափ վերլուծել ցանկացած տեղեկատվություն, չհավատալ լրատվամիջոցների կեղծիքներին ու շահարկումների այն պատկերին, որը մատուցվում է «5-րդ շարասյան» կողմից:

Ինչպես բազմիցս նշել է, այս անգամ ևս Բաբայանն անհրաժեշտ է համարել ունենալ հզոր բանակ, ոչ թե` պատերազմելու, այլ հայկական կողմի պայմաններով խաղաղություն պարտադրելու համար: Հիշեցնելով, որ Ալիևը մտադրություն է հայտնել իր բանակի և ռազմական բյուջեի չափի ավելացման մասին, Բաբայանը համարում է, որ դա Հայաստանից ևս մի մաս պոկելու համար է:

Բաբայանը հայերի պառակտման և երկիրը թուլացնելու նպատակին ծառայողներին կոչ է արել «սթափվել գոնե հիմա, երբ մենք կանգնած ենք գոյութան սպառնալիքի առջև»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021