Հրապարակվել է այն սարքավորումների ու հավելվածների ցանկը, որոնք ավելի շատ են փորձում կոտրել

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ավելի հաճախ փորձում են կոտրել iPhone-ը և Instagram-ը:

Case24 ընկերության մասնագետները պարզել են, թե որ սարքավորումներն ու հավելվածներն են առավել հաճախ ենթարկվում հարձակումների: «Վարկանիշային» աղյուսակի կազմման համար ուսումնասիրվել է ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից Google-ի՝ մեկ ամսվա հարցումների միջին քանակը:

Սարքավորումների շարքում առաջատար է համարվել Apple-ը. iPhone-ը կոտրելու մասին տեղեկությունը մեկ ամսվա ընթացքում փնտրել է ԱՄՆ-ից 48 հազար մարդ, Մեծ Բրիտանիայից՝ 10 հազար մարդ: Մյուս սարքավորումներն էականորեն զիջում են դիրքերը. Samsung-ի սարքավորումները կոտրելու մասին տեղեկություն որոնել է համապատասխանաբար 3100 և 700 մարդ, LG-ի՝ 670 և 90 մարդ:

Հավելվածների դեպքում իրավիճակն ավելի սահուն է: Բայց կարելի է կազմել լավագույն եռյակը. Instagram (66960 և 12410 հարցում ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից), Snapchat (57740 և 7380 հարցում) և WhatsApp (36980 և 7100 հարցում): Հնգյակում են հայտնվել Youtube-ը և Twitter-ը:

Հաճախ կոտրվողների վարկանիշն ԱՄՆ-ում / ©Case24

Ավելի վաղ հաղորդվել է, որ Tesla-յի ավտոպիլոտին խաբել են ասֆալտե ծածկույթի վրա արված երեք կետի օգնությամբ, իսկ Bloomberg լրատվական գործակալությունը հօգուտ Telegram-ի հրաժարվել է WhatsApp-ից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021