Հայերը մարտի դաշտում հրաշքներ են գործել ու հաղթել են. Կոնստանտին Սիվկովի տեսակետը

Հրթիռային և հրետանային գիտությունների ռուսական ակադեմիայի (РАРАН) նախագահի՝ տեղեկատվական քաղաքականության գծով տեղակալ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը պատմել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքների մասին, որը ներկայացնում ենք ստորև:

— Արդյո՞ք Հայաստանն իր ունեցած միջոցներով ու տեխնիկայով հնարավորություն ուներ հաղթելու այդ պատերազմում:

— Ես կասեի՝ ստացվել է մարտական ոչ ոքի: Ռազմական հակամարտությունում Ադրբեջանին մասամբ է հաջողվել հասնել քաղաքական նպատակների. կարողացել է վերահսկողության տակ վերցնել միայն 5 շրջան (որոնց անցումը նրան նախատեսված էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում) և որոշ տարածքներ ԼՂ-ից:

Հայաստանը և ԼՂՀ-ն կարողացել են պահպանել ինքնիշխանությունը և ղարաբաղյան տարածքի հիմնական մասը, չնայած կորցրել են վերահսկողությունը մյուս տարածքների նկատմամբ: Այսինքն՝ Ադրբեջանը մասնակի է հասել իր նպատակին: Դա էլ մարտական ոչ ոքին է: Այդ պատճառով խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը հաղթել է, կոռեկտ չէ: Սակայն, հաշվի առնելով ադրբեջանական բանակի ուժի և միջոցների գերակայությունը, Թուրքիայի աջակցությունը, անհնար է չհիանալ հայ զինվորների տղամարդկությամբ:

Այդ համատեքստում ադրբեջանցիների մասին նույնն ասել չի կարելի: Այն հանգամանքը, որ այդպիսի գերակայության պարագայում ադրբեջանական զորքերը չեն կարողացել լիարժեք հաղթանակի հասնել, հիմք է տալիս խոսելու, ամեն դեպքում, Ադրբեջանի ռազմական պարտության և ԼՂ-ի բանակի հաջողության մասին:

— Ինչո՞ւ են այդ դեպքում Հայաստանում բացասական ռեակցիա արտահայտում պատերազմի արդյունքների վերաբերյալ:

— Քանի որ Հայաստանում նրանք, ովքեր վազում են հրապարակներում, կամ խենթ են, կամ քաղաքական խորամանկներ: Նրանց պետք է ճակատ ուղարկեին, այդ դեպքում կհասկանային, դա ինչ է:

Ընդ որում՝ Փաշինյանն այս պատերազմի հայտնի մեղավորներից է: Նա է հրահրել, երբ իր գործողություններով, ըստ երևույթին, տապալել է բանակցությունները տարածքների հանձնման վերաբերյալ: Մինչդեռ ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրել են վերադարձնել ավանդաբար ադրբեջանցիներով բնակեցված տարածքները, պահպանել Լեռնային Ղարաբաղը:

Իր տարածքներն ամբողջությամբ վերականգնելու խնդիրն Ալիևը չի կատարել: Սակայն դա այն փոխզիջումն էր, որով բոլորը որոշակի բավարարված են: Փաշինյանը, արտահայտելով հայ բնակչության առավել արմատական, հիմնականում՝ ազգայնական հատվածի տեսակետները, չէր ցանկանում ոչինչ հանձնել: Բանակցություններն ընդհատվել են: Այս հակամարտությունում երկու կողմն էլ մեծ կորուստներ են կրել: Ադրբեջանական հասարակությունն առավել զգայուն է կորուստների նկատմամբ, քան՝ հայկականը:

Ալիևը լավ է հասկանում, որ սա կես հաղթանակ, կես պարտություն է: Այդ պատճառով Ալիևն այժմ խստորեն պահելու է թրքամետ գիծը, և Ադրբեջանը դառնալու է Ռուսաստանին թշնամի երկիր:

— Ինչպե՞ս է դա արտահայտվում:

Նախ՝ Ալիևը սկսել է բացահայտ ստել, թե թուրք զինծառայողները շփման գծում են տեղակայվելու: Երկրորդ՝ նա համաձայնել է ռուս խաղաղապահներին. սա նույնպես նշան է, որ նա այլևս չի կարողացել պատերազմը շարունակել: Կան բազմաթիվ տեղեկություններ, որոնք փաստում են ադրբեջանական կողմի մեծ կորուստները:

Ադրբեջանին և Ալիևին ոգևորելու համար Ռուսաստանում հայտարարում են, թե Հայաստանը պարտվել է, իսկ Ադրբեջանը՝ հաղթել: Հայաստանի հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է կատարվում ԼՂ-ում՝ չգիտակցելով իր հաղթանակը՝ բողոքի ցույցեր անելով:

Հայաստանի և ԼՂ-ի զինված ուժերի ընդհանուր պոտենցիալը հինգ անգամ զիջում է Ադրբեջանին: Ադրբեջանցիները երկու ուղղությամբ են հարձակում ձեռնարկել: Նման առավելության պարագայում, կրելով հսկայական կորուստներ, 7 օրում ընդամենը մի քանի կիլոմետր են առաջ շարժվել: Բախվելով լեռնային տեղանքին՝ չեն կարողացել շարունակել: Այդ պատճառով մեկ շաբաթ անց վերադասավորել են ուժերը՝ կենտրոնանալով միայն հարավ-արևելյան ուղղության վրա՝ իրենց գերազանցությունը 10-12 անգամ մեծացնելով: Այդպիսի գերազանցությամբ ադրբեջանցիները 3 օր պայքարել են Շուշիի համար:

Ադրբեջանցիներն ունեին մեծ քանակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 50-90 կմ հեռահարությամբ հրետանի, մինչդեռ հայկական հրետանին ընդամենը 15-20 կմ-անոց է:

Ադրբեջանցիներն ունեին 50-70 անօդաչու, որոնք հրետանու նշանառում էին իրականացնում: Հայերն անօդաչուներ չունեին: Կիրառում էին հրետանային հետախուզության պարագույն համակարգեր: Ադրբեջանցիները կարողացել են իրականացնել խորը կրակային հարվածներ, իսկ հայերը պատասխանել չեն կարողացել: Բայց հայերը կարողացել են ոչնչացնել ադրբեջանական զինուժի անօդաչուների մեծ մասը:

Ադրբեջանցիներն ունեին ժամանակակից T-90 տեսակի 100 տանկ, Հայաստանը՝ 1-ը: Մյուսները T-72-ներ են: Ընդհանուր առմամբ՝ հայերն ունեին 200 տանկ, ադրբեջանցիները՝ 444: Հայ հրամանատարներն ու զինվորներն այս պարագայում հերոսական պայքար են մղել:

Ադրբեջանի կողմից կիրառվել են նաև ահաբեկիչներ, որոնց Թուրքիան է տեղափոխել Սիրիայից: Նրանց մի մասին հայերը նույնպես ոչնչացրել են:

Հայերն իրենց ունեցած միջոցներով անհնարինն են արել նաև Շուշիի մատույցներում: Յուրահատուկ իրավիճակ է, որն, իմ կարծիքով, դեռ հիմնովին պետք է ուսումնասիրվի ռազմական գիտության տեսակետից:

— Ի՞նչ խոսքեր կհղեիք այն հայերին, ովքեր չեն կիսում Ձեր տեսակետները:

— Նրանք իրենց տաք տներում նստած՝ պահանջում են, որ մյուսները մեկնեն ռազմաճակատ: Համաձայնությունը չեղարկելու նրանց պահանջը պատերազմի սկիզբ է: Անհնար է նրանց հակառակում համոզել: Նրանց պետք է պարզապես հավաքել, ինքնաձիգեր տալ, ուղարկել ռազմաճակատ՝ ադրբեջանական ռումբերի տակ:

Նրանք, ովքեր կռվել են, երջանիկ են, որ պատերազմն ավարտվել է: Նրանք հասկանում են, թե դա ինչ է: Դա ամբողջ հայ ժողովրդի հաղթանակն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021