Ինչի՞ են դրդում Հայաստանին. Երևանը սկսել է պատասխանել

Երասխում և Քաշաթաղում հայկական կողմը երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ պատասխանեց: Ռուսաստանը, ինչպես նշվում է, հասկանալով Հայաստանին զսպելու անկարողությունը, գիտակցաբար կամ հարկադրված, Երևանին դրդում է կայացնելու ինքնիշխան որոշումներ:

Հայաստանի սահմաններին կրակոցները, ինչպես ընդգծվում է, դարձել են սովորական. համարվում է, որ Մոսկվան ու Բաքուն փորձում են այդպիսով Երևանին «ստիպել» իրենց հաճո փաստաթղթեր ստորագրել: Հայկական ստորագրությունը որոշիչ դերակատարում ունի, դրա բացակայությունը լիովին խափանում է Լավրովի` շուրջ մեկ տասնամյակ նախապատրաստված ծրագրի իմաստը:

Մոսկվան և Բաքուն, ինչպես նշվում է, չեն կարող խոստովանել, որ ապարդյուն են փամփուշտներ կիրառել և տասնյակ հազարավոր մարդկանց սպանել: Արդեն 9 ամիս է, ինչ Պուտինն ու Ալիևը սպասում են Երևանի որոշմանը` Հայաստանին փոխանցելով իրենց ծրագրերը. Ալիևը` «խաղաղության պայմանագրի» ծրագիրը, իսկ Պուտինը` քարտեզներ, որտեղ գծված են Հայաստանի նոր սահմանները: Շեշտվում է, որ Երևանի ստորագրությունը կորզելու նպատակով կրակում են Սոթքում, Երասխում, Սև լճի շրջանում, գերեվարում են հովիվների ու մոլորված զինվորականների:

Երասխում և Քաշաթաղում հայկական կողմը երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ պատասխանեց: Պաշտոնական տվյալներով` հակառակորդի անօդաչուին թույլ չի տրվել ներթափանցել Հայաստանի օդային տարածք` կիրառելով ՀՕՊ համակարգ, իսկ Քաշաթաղում թշնամին ենթասպայի մահվան մասին է հայտարարել:

Հայկական կողմը օգնության պաշտոնական մերժում է ստացել ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, ինչից հետո Երևանը, ինչպես ընդգծվում է, լիիրավ է չհետևել ռուսական կողմի` չկրակելու «խորհուրդ-պնդումներին»: Հայաստանի ռուսամետ փորձագետները «խորհրդատվությունները» բացատրում են նրանով, որ Երևանը չպետք է Մոսկվային դնի այնպիսի իրավիճակում, որ նա ստիպված լինի կրակել Ադրբեջանի ուղղությամբ:

Շեշտվում է, որ ռուսները կտրուկ հրաժարվում են աջակցություն ցուցաբերել` «խորհուրդ տալով չկրակել» և արգելելով դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և այլ ուժային կենտրոնների: Համարվում է, որ Երևանն այս պարագայում երեք տարբերակ ունի` հրաժարվել ռուսների հետ դաշինքից, անցնել ինքնապաշտպանության և դիմել ՄԱԿ-ին և ուժային այլ կենտրոնների:

Վերջին տարբերակը, ինչպես համարվում է, կարող է «մահացու» լինել թշնամու համար, որի միակ նպատակը Հայաստանին ռուսական օղակում պահելն է: Բաքվի և Մոսկվայի կողմից առաջարկված ծրագրերում խոսք չկա տարածաշրջանի խաղաղ զարգացման` հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման վերաբերյալ: Ընդհակառակը, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո փակվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը: Շեշտվում է, որ առաջարկված փաստաթղթերում Հայաստանի մասնատման ծրագիրն է:

Ռուսաստանը, ինչպես նշվում է, հասկանալով Հայաստանին զսպելու անկարողությունը, գիտակցաբար կամ հարկադրված, Երևանին դրդում է կայացնելու ինքնիշխան որոշումներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021