Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է Հայաստանին

Եթե Հայաստանում քննարկում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, ապա այդ երկրում Հայաստանին կոչ են անում «չխախտել հրադադարի պահպանման ռեժիմը և թույլ չտալ սխալներ»: ՊՆ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքները թուրքական կողմը համարում է սպառնալիք նաև իր նկատմամբ:

Թուրքիայի Քոնյա նահանգում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին շրջանակներում կայացել է այդ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ ուշագրավ հայտարարություններ են հնչել, մասնավորապես՝ Հայաստանին ուղղված:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքները թուրքական կողմը համարում է սպառնալիք նաև իր նկատմամբ: Նա Հայաստանին կոչ է արել «չխախտել հրադադարի պահպանման ռեժիմը, թույլ չտալ սխալներ»: Աքարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կպահպանվի հրադադարը և կապահովվի կայունություն:

Թուրք նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան այլ երկրների սահմանները խախտելու մտադրություն չունի, սակայն «ոչ մի դեպքում, ոչ ցամաքում, ոչ օդում, ոչ էլ ծովում, թույլ չի տա խախտել իր և իր ընկերների ու եղբայրների իրավունքները»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021