Իրանում 7 մարդ մահացել է մեթիլային սպիրտի թունավորման պատճառով

Նրանք համացանցում կարդացել են, թե մեթիլային սպիրտը պաշտպանում է կորոնավիրուսից, սակայն իրականում մահաբեր է եղել. ևս 4 մարդ կորցրել է գիտակցությունը:

Իրանի Ալբորզ նահանգում 7 մարդ մահացել է մեթիլային սպիրտով թունավորվելու հետևանքով. նրանք կարծել են, թե մեթիլային սպիրտն իրենց կպաշտպանի նոր տեսակի կորոնավիրուսից:

Իրանի իշխանությունները հայտնել են, որ ալկոհոլային թունավորումից մարտի 9-ի դրությամբ մահացել է 27 մարդ: Ահվազի բժշկական գիտությունների համալսարանը հաղորդել է մարտի 8-ին ալկոհոլային թունավորման ավելի քան 200 դեպքի մասին:

Հաղորդվում է, որ մահացած 7 քաղաքացիները համացանցում տեղեկություն են կարդացել, ըստ որի՝ ալկոհոլը պաշտպանում է Covid-19 կորոնավիրուսի վարակից: Եվս 4 քաղաքացի թունավորման հետևանքով գիտակցությունն է կորցրել:

Ներկայումս կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում 8042 է, մահացել է 291 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 2731-ը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021