Ալիևն իր պաշտոնյաներին թույլ չի տալիս Շուշիում տարածքներ ձեռք բերել

Ալիևը հայտարարել է, որ ներկայումս որոշ պաշտոնյաներ փորձում են յուրացնել տարածքները: «Հողագողության» հարցը լուծելու նպատակով Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ հողի յուրացման դեմ պայքարը համակարգող ժամանակավոր վարչություն է ստեղծվել, իսկ Շուշիում տարածք ստանալու ցանկություն ունեցողներին անվանել է «էժան պոպուլիստներ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կշտամբել է այն բանի համար, որ նրանք խնդրել են Շուշիում իրենց հողատարածքներ տրամադրել: Ալիևի խոսքով` հողին տիրելու բոլոր փորձերը պատժվելու են:

Ալիևը հայտարարել է, որ ներկայումս որոշ պաշտոնյաներ փորձում են յուրացնել տարածքները: «Հողագողության» հարցը լուծելու նպատակով Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ հողի յուրացման դեմ պայքարը համակարգող ժամանակավոր վարչություն է ստեղծվել:

Ուշագրավ է, որ այս համատեքստում Ալիևն անթույլատրելի է համարել նաև Շուշիում պետական կառույցների գրասենյակներ հիմնելու ցանկությունները` դրանք անվանելով «էժան պոպուլյարություն»: Այդպիսի նախաձեռնությամբ, մասնավորապես, հանդես էր եկել երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստեմովը:

Ալիևը նշել է նաև Շուշիում գրասենյակներ ունենալու ցանկությամբ հանդես եկած այլ պաշտոնյաների` Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության ղեկավարին, ադրբեջանական ավիաուղիների ղեկավարին, մաքսային ծառայության ղեկավարին, սահմանապահ ծառայության ղեկավարին, արտակարգ իրավիճակների նախարարին և այլն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021