Նոր Սառը պատերազմն արդեն իրողություն է, բայց էականորեն տարբերվում է նախորդից

Սառը պատերազմ 2.0-ը նախորդից տարբերվում է նրանով, որ ի հայտ է եկել հիբրիդային բաղկացուցիչը, կողմերը նախկինի նման չեն վախենում միջուկային զենքից: Երրորդ կարևոր տարբերությունն այն է, որ, ԱՄՆ-ից ու ԽՍՀՄ-ից բացի, հայտնվել է նոր հզոր խաղացող` Չինաստանը:

Բազմաթիվ փորձագետների համոզմամբ` աշխարհում գործողության մեջ է նոր Սառը պատերազմը: Այն էականորեն տարբերվում է նախորդ` 20-րդ դարին առկա իրավիճակից: Այն ժամանակ աշխարհը հստակ բաժանված էր երկու բևեռների, և հակառակորդները մասամբ ընդունում էին խաղի կանոններն ու հարգում մեկը մյուսին: Համենայն դեպս, ինչպես համարվում է, հարգում էին այն պատճառով, որ ԽՍՀՄ-ը կարող էր Երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ին, իսկ վերջինը նույն կերպ կարող էր վարվել ԽՍՀՄ-ի հետ:

Ներկայիս Սառը պատերազմը կամ, ինչպես այն անվանում են ներկայումս, Սառը պատերազմ 2.0-ն առավել ընդարձակ է: Նախ` ի հայտ է եկել այսպես կոչված հիբրիդային բաղկացուցիչը, երբ կողմերը փորձում են գերակայության հասնել ոչ միայն ռազմական մեթոդներով կամ տնտեսական հնարավորություններով:

Օրինակ, տարածված են կիբերհնարավորությունները, ներքին ապակայունացնող ուժերի հովանավորչությունը, որոշ շրջաններում, այդ թվում` սահմանամերձ, ազդեցության մեծացումը:

Ներկայիս Սառը պատերազմի բնորոշիչներից է նաև միջուկային զենքի հնարավոր կիրառման վտանգի բթացումը. այնպես չէ, որ մեկը մյուսից չեն վախենում, սակայն վտանգի մակարդակն նախկինը չէ: Երրորդ հանգամանքն այն է, որ ի հայտ է եկել համաշխարհային քաղաքականության, տնտեսության և ռազմական ուժի նոր բևեռ` Չինաստանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021