Բաղդադում պայթյուններ են լսվել. նախօրեին ԱՄՆ դեսպանատան 10-յակ աշխատակիցներ տարհանվել էին

Իրանցի գիտնական-միջուկաբանի սպանությունը տարածաշրջանում նոր լարվածություն է առաջացրել: Թեհրանը խոստացել է վրեժխնդիր լինել, իսկ ամերիկյան իշխանություններն Իրաքից դուրս են բերում դիվանագիտական աշխատակիցների մեծ մասին:

Բաղդադի Միջազգային օդանավակայանի տարածքում և «կանաչ գոտում» (օտարերկրյա դիվանագիտական և կառավարական մարմինների թաղամաս) պայթյուններ են լսվել. հաղորդվում է առնվազն երկու հրթիռային հարվածների մասին: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Տեղեկություններ կան, որ ամերիկյան դեսպանը և մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ դեռևս Իրաքի մայրաքաղաքում են, սակայն նախօրեին հաղորդվել էր, որ Սպիտակ տունն էվակուացրել էր Բաղդադում ամերիկյան դասպանատան և Իրաքի այլ դիվանագիտական մարմինների աշխատակազմի գրեթե կեսին՝ զգուշանալով Թեհրանի պատասխանից:

Հիշեցնենք, որ օրերս Իրանում սպանվել էր գիտնական-միջուկաբան Մոհսեն Ֆահրիզադեն: Թեհրանում նրա սպանության մեջ մեղադրել են Իսրայելին և ԱՄՆ-ին՝ խոստանալով վրեժ լուծել: Բացի այդ՝ շուտով լրանում է Ղասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցը, ով սպանվել է Բաղդադում՝ Դոնալդ Թրամփի հրամանով: Ամերիկյան վարչակազմը հենց այս սպանությունների պատասխան հարվածներից է զգուշանում:

Թեև որոշ աղբյուրներ դիվանագիտական կառույցի աշխատակիցների էվակուացիան կապում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո նոր իշխանության ձևավորման հետ, սակայն հիմնական շեշտադրումները տարհանումը պայմանավորում են վտանգով:

Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քեզեմ Ջալալին հաստատել է, որ Իրանը պատասխանելու է այդ ահաբեկչությունների համար՝ նշելով, որ պատասխանները մի քանիսն են լինելու, բայց նույնատիպ ահաբեկչություններն Իրանի կողմից բացառվում են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021