Ստուգումների արդյունքներով՝ ավիաընկերությանը 6-ամսյա ժամկետ է տրվել՝ թերությունները վերացնելու համար, բայց ընկերությունը որոշել է դադարեցնել գործունեությունը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Տարոն-Ավիան որոշել է դադարեցնել գործունեությունը: Հաղորդվում է, որ Տարոն-Ավիա ՍՊԸ-ում տեսչական ստուգումներ են անցկացվել և թերություններ են արձանագրվել:
Ստուգումների արդյունքներով՝ ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է, 6-ամսյա ժամկետ է տրվել՝ թերությունները վերացնելու համար: Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ընկերությունը որոշել է թերությունները վերացնելու փոխարեն դադարեցնել գործունեությունը:
Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը, ինչպես հաղորդվում է, դադարեցվել է:
Տարոն-Ավիան հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում՝ 2007թ.: Այն ուղևորա և բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի ԱՊՀ երկրներ, վերջերս ավելի հաճախ՝ ԵԱՏՄ երկրներ: Ավիաընկերության տեղեկացմամբ՝ այն դեռ կայացման փուլում էր:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…