Հայաստանում՝ 160 վարակված, որոնցից 11-ն ունի թոքաբորբ

Նախարարը նշել է, որ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Արսեն Թորոսյանը կարևորել է մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումը խախտելու դեպքում պատիժը խստացնելու վերաբերյալ փոփոխությունների ընդունումը, քանի որ արդեն 600 մարդ մեկուսացված է, և անվերջ մեկուսացնել հնարավոր չէ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ 160 է: Նախորդ օրվա համեմատ վարակվածների թիվն աճել է 24-ով: Դեռևս 1-ն է առողջացել:

Նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նախարարի խոսքով՝ մեծ մասի մոտ ախտանշաններ չկան կամ շատ թույլ են: Ընդհանուր առմամբ՝ պացիենտներ կան 5 բուժհաստատություններում, որոնցից հիմնականը Նորքի ինֆեկցոնն է, պացիենտներ կան նաև մարզային հաստատություններում:

Նախարարը մանրամասներ է ներկայացնում / © Արսեն Թորոսյանի ՖԲ էջ

Թորոսյանը նշել է, որ Հայաստանում մեկուսացվածների թիվը շուրջ 600 է. անվերջ հնարավոր չէ կազմակերպել մեկուսացումը՝ համապատասխան վայրերի սահմանափակ լինելու պատճառով: Ուստի անհրաժեշտ է համարել աստիճանաբար անցնել ինքնամեկուսացմանը:

Առողջապահության նախարարը կարևորել է Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումը, որը մարտի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց, իսկ երկրորդ ընթերցումը նախատեսված է երկուշաբթի օրը՝ 11:00-ին: Այն խիստ պատիժներ է սահմանում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումները խախտելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021