Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները զոհվել են. (upd.)

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից օդ բարձրացած Boeing 737 ինքնաթիռի կործանումից փրկվածներ չկան: Տեսանյութում երևում է, թե ինչպես է այրվող ինքնաթիռն ընկնում ու պայթում:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Թեհրան-Կիև ուղևորափոխադրող չվերթի Boeing-737 ինքնաթիռը:

Ինքնաթիռի կործանումն արձանագրած առաջին տեսանյութը

Հաղորդվում է, որ ինքնաթիռի բոլոր՝ 167 ուղևորները ու անձնակազմի 9 անդամները զոհվել են: ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից հարցում է ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարարություն: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել:

Շատ վատ լուր Թեհրանից Կիև ուղևորվող Boeing 737-ի կործանման մասին: Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին. ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյան

Իրանական աղբյուրները հաղորդում են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել՝ շարժիչում բռնկված հրդեհը: Ինչպես երևում է տեսանյութից՝ ինքնաթիռն ընկելուց հետո պայթել է: Ուկրաինական PS752 չվերթն իրականացնող ինքնաթիռը Երևանի ժամանակով ժամը 4:42-ին բարձրացել է օդ, իսկ 2 րոպե անց նրա հետ կապը կտրվել է:

UPD. Հայտնի է, թե որ երկրների քաղաքացիներ են եղել Թեհրան-Կիև չվերթին ինքնաթիռում, որոնք բոլորն էլ զոհվել են.
Իրանի քաղաքացիներ՝ 71,
Կանադայի՝ 73,
Շվեդիայի՝ 8,
Աֆղանստանի՝ 6,
Գերմանիայի՝ 4,
Մեծ Բրիտանիայի՝ 3,
Ուկրաինայի՝ 2:

Ինքնաթիռի անձնակազմի 9 անդամները նույնպես Ուկրաինայի քաղաքացի են եղել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021