Տիեզերական գործունեությունը Հայաստանում արտոնություն կստանա

Հայաստանը կարող է ունենալ իր սեփական տիեզերական ծրագրերը, արբանյակները, տիեզերանավերը: Այդ նպատակին հասնելու համար մշակվել է օրենսդրական փաթեթ և տարվում են բանակցություններ:

Կառավարության նիստում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ նախատեսվում է Հայաստանում տիեզերական գործունեության իրականացումը ազատել հարկերից: Հավանություն է տրվել «Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Այն կներկայացվի Ազգային ժողով:

Հակոբ Արշակյանը նշել է, որ տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը: Նախարարի խոսքով՝ ոլորտի զարգացումը կօժանդակի տնտեսության այլ ոլորտների զարգացմանը: Ներկայումս Հայաստանում տիեզերական գործունեությունը կարգավորվում է միայն միջազգային իրավունքի նորմերով:

Նախարարն առաջարկել է տիեզերական գործունեությունը դարձնել լիզենզավորվող և հարկային արտոնություն սահմանել մինչև 2030թ.: Հակոբ Արշակյանի պնդմամբ՝ այդ բնագավառում պասիվությունն ազդում է պետական ընդհանուր բյուջեի մուտքերի վրա:

Որոշման նախագիծը ենթադրում է Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծում և խրախուսում: Կառավարության կանխատեսմամբ՝ այն կապահովի նոր աշխատատեղերի ու ենթակառուցվածքների ստեղծում: Արդյունքում՝ կձևավորվի ոլորտի մասնագետների սերունդ, իսկ վերջնարդյունքում Հայաստանը կկարողանա սեփական տիեզերական ծրագրերն իրականացնել, ունենալ հայկական տիեզերանավեր ու արբանյակներ: Նախարարը նշել է, որ ներկայումս երկու ընկերությունների հետ այս առնչությամբ բանակցություններ են վարում: Դրանք զբաղվում են արբանյակների հավաքմամբ և թեստավորմամբ:

Հավելենք, որ ներկայումս տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրված Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: Այն արդեն ստորագրել են ԱՊՀ երկրների մեծ մասը:

Տիեզերքի համատեղ ուսումնասիրությունների և դրա հետ կապված այլ գործառույթների ներդաշնակ իրականացման համար կարգավորումներ են սահմանված նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագրով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021