Հոկտեմբերի 24, 2019, 21:00
Խմբագրություն Hovhannisyan
289

«Տամբովի» նախկին մարզիչը ցանկություն է հայտնել դառնալ Հայաստանի հավաքականի մարզիչ

53-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը հայտնել է, որ ազգությամբ հայ յուրաքանչյուր մարզչի համար Հայաստանի հավաքականը մարզելը երազանք է:

Ալեքսանդր Գրիգորյան / ©news.sportbox.ru / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ռուսական «Տամբով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը թողած Ալեքսանդր Գրիգորյանը ցանկություն է հայտնել ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

53-ամյա մարզիչը հայտնել է, որ ազգությամբ հայ յուրաքանչյուր մարզչի համար Հայաստանի հավաքականը մարզելը երազանք է: Նրա կարծիքով՝ ազգային հավաքականի հետ կարող է հասնել հաջողությունների, քանի որ այն ունի բարձր որակավորում ունեցող խաղացողներ, որոնց հետ հնարավոր է հասնել արդյունքի:

Ալեքսանդր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ հաջողության հասնելու համար կարևոր է միասնականությունը, կարգապահությունը, ինչպես նաև բարձր մոտիվացիայով գաղափարը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել: Պատճառն, ըստ նրա, Հայաստանի հավաքանին չի հաջողվել նվաճել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն