Covid-19 կորոնավիրուսից մահացության մեկ նոր դեպք է գրանցվել Հայաստանում: Մեկ օրվա ընթացքում առողջացել է 11 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի: Եվս 3 վարակված Արցախում են:
ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 16-ով՝ դառնալով ընդհանուր 937: Նրանցից փաստացի բուժում ստացողները 777-ն են:
Մեկ օրում առողջացել է 11 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 149-ի: Մահվան նոր դեպք է գրանցվել. մահացածների ընդհանուր թիվը դարձել է 11:
Մահվան դեպքը գրանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։
Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
UPD. Նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է, որ առավոտյան կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի է մահացել: Այդ մասին, ըստ Թորոսյանի, պաշտոնապես չի հայտարարվել. կներառվի ապրիլի 11-ի տեղեկատվությունում:
Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձել է 12:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…