Դոնբասում գարնանը թեժացում է սպասվում, իսկ ռուսական Սու-երը հարավում մասշտաբային թռիչքներ են իրականացնում

ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավիագնդերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների և Սու-30ՍՄ կործանիչների երկու էսկադրիլիաների անձնակազմերը Ռոստովի մարզում առաջին անգամ համատեղ թռիչքներ են իրականացրել` փոխգործակցելով ռադիոտեխնիկական ստորաբաժանումների հետ:

Դոնբասի հարցով բանակցությունների «Եռակողմ կոնտակտային խմբի» ուկրաինական պատվիրակության խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի նոր սրումն անխուսափելի է:

Ուկրաինական կողմի ներկայացուցչի կարծիքով` հակամարտության թեժացումը սպասվում է գարնան վերջին: Այս համատեքստում ուշագրավ է ռուսական Հարավային ռազմական շրջանի կողմից տարատեսակ զինատեսակների կիրառմամբ զորավարժությունների պարբերականությունը: ՌԴ հարավային մարզերում ավելի հաճախակի են դարձել անօդաչուներով ու կործանիչներով իրականացվող աննախադեպ վարժանքները:

Այսպես, ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավիագնդերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների և Սու-30ՍՄ կործանիչների երկու էսկադրիլիաների անձնակազմերը Ռոստովի մարզում առաջին անգամ համատեղ թռիչքներ են իրականացրել` փոխգործակցելով ռադիոտեխնիկական ստորաբաժանումների հետ:

12 միավոր Սու-34 ինքնաթիռներից կազմված էսկադրիլիայի առաջ խնդիր է դրվել առնվազն 600 մետր բարձրությունից, Պ50Տ և Ս-13 122 մմ չկառավարվող հրթիռներից հրթիռառումբային հարվածներ հասցնել պայմանական հակառակորդի դիրքերին: Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմերն իրականացրել են կրակային և ռադիոէլեկտրոնային պատսպարում:

Հաղորդվում է, որ կազմակերպված գործողությունների շնորհիվ թիրախները հաջողությամբ ոչնչացվել են: Ընդհանուր առմամբ` համատեղ թռիչքներին մասնակցել են ՀՌՇ-ի Սու-34-ի և Սու-30ՍՄ-ի ավելի քան 20 անձնակազմեր: Յուրաքանչյուրն իրականացրել է առնվազն 7 թռիչք:

Հիշեցնենք` 2014թ. Ուկրաինայի արևելյան Դոնեցկ և Լուգանսկ շրջանները Կիևում կենտրոնական իշխանության փոփոխությունից հետո անկախության շարժում են սկսել: Ուկրաինան փորձել է նրանց զենքի ուժով վերադարձնել, սակայն հաջողության չի հասել: Կիևը Ռուսաստանին մեղադրում է Դոնբասի տարածքն օկուպացնելու մեջ, Կրեմլը հերքում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021