Վրաստանում ուժով ցրեցին ցույցերն ու բացեցին Խորհրդարանի մուտքը

Ցուցարարները պահանջում էին Կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրություններ և Ընտրական օրենսգրքի փոփոխություն: Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներով նրանց հեռացրեցին Խորհրդարանի շենքի տարածքից:

Վրաստանի մայրաքաղաքում վերջին օրերին քաղաքացիները դուրս էին եկել փողոց: Ցուցարարները նոյեմբերի 17-ի երեկոյան շրջափակել էին Խորհրդարանի շենքը, փակել էին Թբիլիսիի մի շարք փողոցներ: Սակայն նոյեմբերի 18-ին Վրաստանի ոստիկանական հատուկջոկատայինները հատուկ նշանակության միջոցների կիրառմամբ բացեցին Խորհրդարանի մուտքը՝ բռնի ուժով ցրելով ցույցերը:

Բողոքի ցույցը ցրելուց հետո Խորհրդարանի մուտքն այսպիսի տեսք ունի, հրավիրել է արտահերթ նիստ.

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի 18-ի ժամանակագրությունը հետևյալն է.

— Գիշերը ցուցարարները Խորհրդարանի մուտքը փակել են երկաթե ձողերի ու ավազով լցված պարկերի միջոցով.
— Նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն իր շուրջն է համախմբել կողմնակիցներին և կազմել կենդանի պատ.
— Ցուցարարները դիմում են ոստիկանությանը՝ կոչ անելով չենթարկվել հրամաններին.
— Ներքին գործերի նախարարությունը վերջին նախազգուշացումն է հայտարարում.
— Հատուկ նշանակության ջոկատայինները մոտենում են շենքին.
— Մուտքի մոտ տեղադրված վրանային ճամբարը ջրցան մեքենաների օգնությամբ ուժայիններն ապամոնտաժում են.
— Բազմաթիվ ցուցարարներ են ձերբակալվել.
— Եվ վերջում՝ Խորհրդարանի մուտքը բաց է, նախատեսվում է արտահերթ նիստի գումարում:

Ի՞նչ էին պահանջում ցուցարարները

Դեռևս ամռան ամիսներին, հակառուսական տրամադրություններով պայմանավորված, Վրաստանի քաղաքացիներն իշխանություններից պահանջում էին վերանայել Ընտրական օրենսգիրքը: Այն ժամանակ վրաց կառավարությունը խոստացել էր փոխել ներկայիս խառը՝ մեծամասնական և համամասնական ընտրակարգը և սահմանել միայն համամասնական ընտրակարգ:

Ընդդիմադիր գործիչներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրում էին մեծամասնական ընտրակարգի միջոցով դիրքերն ամրապնդելու մեջ և պահանջում էին փոխել կարգը: Այս կապակցությամբ իշխող կուսակցությունը Խորհրդարան էր բերել օրենսդրական փոփոխությունների նախագիծ:

Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում նախագիծը չընդունվեց բացակա պատգամավորների պատճառով: Սա հանգեցրեց բողոքի նոր ալիքի, ինչն էլ վերածվեց զանգվածային ցույցերի:

Քաղաքացիները դուրս եկան փողոցներ, փակեցին դրանք, շրջափակեցին Խորհրդարանի շենքը և լրացրեցին պահանջը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը գումարելով Կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021