Եվրամիությունը կաջակցի հայկական «Հյուսիս-Հարավին», Սյունիքի մարզին և 3 այլ ուղենիշային ծրագրերի

ԵՄ-ն շուրջ 1,5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում հինգ ուղենշային ծրագրերի իրականացման համար: Թիրախային խմբերն են` մանր ու միջին ձեռնարկություններ, Հյուսիս-Հարավ ծրագիր, թվային վերափոխում, գիտություն, տեխնիկա, նորարարություն, Սյունիքի մարզ և կանաչ Երևան:

Բրյուսելում հուլիսի 2-ին ներկայացված փաստաթուղթը ենթադրում է Եվրամիության կողմից մինչև 2025թ. Հայաստանում շուրջ 1,5 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրերի իրականացում:

Համաձայն Եվրահանձնաժողովի ծրագրի` նախ 500 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրվելու շուրջ 30 հազար մանր ու միջին ձեռնարկությունների` նպաստելով կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը:

Ինչպես նշվում է, կորոնավիրուսային համավարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է: Ուստի առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, ուշադրություն է դարձվելու հատկապես կին ձեռներեցներին:

Հյուսիս-Հարավ ծրագիրը նույնպես չի շրջանցվել. ուղենշային երկրորդ ծրագրով Եվրամիությունը նախատեսում է խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին: Այս նպատակով ներդրվելու է մոտ 600 մլն եվրո: Ինչպես նշվում է, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն է տալու սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ:

Երրորդ ծրագիրը նախատեսում է ներդրումներ թվային վերափոխման, նորարարությունների, գիտության ու տեխնիկայի ոլորտում` ընդհանուր 300 մլն եվրո արժեքով: Հիմնավորման համաձայն` թեպետ Հայաստանն ունի տեղեկատվական հզոր ներուժ, և ոլորտը վերջին տարիներին գրեթե 20 տոկոս աճ է գրանցել, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հավելյալ աջակցություն է անհրաժեշտ:

Ուղենշային չորրորդ ծրագրով նախատեսվում է Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդում: Համարվում է, որ աջակցության կարիք ունի հատկապես Սյունիքի մարզը, որը, ինչպես նշվում է, բավարար չափով զարգացած չէ և ունի հաղորդակցման աղքատ ուղիներ: Այս հատվածում շեշտվում է, որ Սյունիքի մարզը զգալիորեն տուժել է 2020թ. պատերազմի հետևանքով: Ծրագրի այս հատվածի ներդրումային արժեքը 80 մլն եվրո է:

Հինգերորդ ուղենիշային ծրագիրը նախատեսում է ներդրումներ հանուն կանաչ Երևանի` էներգիան առավել արդյունավետ օգտագործելու և էկոլոգիապես անվտանգ ավտոբուսներ կիրառելու նպատակով: Մայրաքաղաքում կյանքի որակի բարելավման համար հատկացվելու է ընդհանուր 120 մլն եվրո: Ծրագիրը ներառելու է նաև Երևանում թափոնների կառավարում ու աղբամշակմանն ուղղած մի շարք միջոցառումների իրականացում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021