Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցին մասնակցել է միջոցառումների և թաքցրել է ջերմություն ունենալու հանգամանքը

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքացին չի պահպանել անհրաժեշտ նորմերը, դիմադրել է բժիշկներին՝ թաքցնելով ջերմություն ունենալու հանգամանքը. քննարկվում է նման դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել. 3-ն էլ եղել են Իտալիայում: Նրանցից մեկի՝ Էջմիածնի բնակչի մասին այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստան ժամանելուց հետո կարանտինային պայմանները չի պահպանել, չի ինքնամեկուսացվել և մասնակցել է հուղարկավորության, նշանադրության:

Թեմային անդրադարձել է էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ հայտնելով, որ վարակվածը բուժում է ստանում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե քաղաք են բերվել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ, քանի որ վարակվածները շատ են: Գրիգորյանը նշել է, որ 1 վարակվածի հետ շփում ունեցած քաղաքացիներին մեկուսացնելու և հետազոտելու համար են բերվել մեքենաներն ու անձնակազմը:

Էջմիածնի քաղաքապետը ներկայացնում է քաղաքում կորոնավիրուսի տարածման մանրամասները / © Factor TV

Էջմիածնում 1 շաբաթով փակվել է միայն սպորտդպրոցը, մյուսները փակելու անհրաժեշտություն, ըստ քաղաքապետի, դեռ առկա չէ: Քաղաքապետ Դիանա Գրիգորյանն այսօր Զվարթնոց համայնքում իրականացվելիք «ԱՅՈ՛» քարոզարշավը չեղարկել է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ քաղաքացին մոտ 10 օր առաջ է ժամանել Հայաստան, Իտալիայից՝ տարանցիկ ճանապարհով: Մարտի 7-ին նա ունեցել է բարձր ջերմություն, սակայն առողջապահական գերատեսչության դիտարկման ժամանակ դիմադրություն է ցուցաբերել՝ թաքցնելով ախտանշաններ ունենալու հանգամանքը:

Նախարար Թորոսյանի ճեպազրույցը / © Ազատություն

Այդ ընթացքում Էջմիածնի բնակիչը մասնակցել է տարբեր միջոցառումների՝ առկա տեղեկությունների համաձայն՝ հուղարկավորության և նշանադրության, իսկ բժիշկներին դիմել է արդեն ծանր վիճակում: Թեստավորման արդյունքում կորոնավիրուսով վարակվածությունը հաստատվել է:

Նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ 3 նոր դեպքերով վարակվածների հետ հետ շփում ունեցած քաղաքացիների շրջանակը ճշտվել է՝ շուրջ 57 հոգի. նրանք մեկուսացված են:

Թորոսյանի խոսքով՝ քաղաքացին չի ցուցաբերել անհրաժեշտ սոցիալական պատասխանատվություն՝ չպահպանելով մեկուսացման պայմանները, ինչի կապակցությամբ, ըստ նախարարի, քննարկվում է վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Լրագրողները նախարարից հետաքրքրվել են՝ արդյո՞ք նախարարությունը գործել է իրավիճակին համապատասխան՝ մեկուսացման, վերահսկողության և այլ առումներով, Թորոսյանը վստահեցրել է, որ խնդիրը մեծ մասամբ պայմանավորված է քաղաքացու դիմադրությամբ և ախտանշանները թաքցնելու հանգամանքով՝ կոչ անելով մյուս քաղաքացիներին դրսևորել սոցիալական պատասխանատվություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021