Մարտի 11, 2020, 20:48
Խմբագրություն Hovhannisyan
199

ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածման կապակցությամբ պանդեմիա է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն Covid-19- բռնկմամբ և տարածմամբ պայմանավորված՝ պանդեմիա է հայտարարել և նախազգուշացրել է նոր մահացությունների և ամբողջ երկրագնդով տարածվելու վտանգի մասին:

Թեդրոս Ա.Գեբրեյեսուս / ©REUTERS/Denis Balibouse/ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս Covid-19 կորոնավիրուսի համաճարակի բռնկման և վարակվածների թվի աճով պայմանավորված՝ հայտարարել է պանդեմիա:

Գեբրեյեսուսի խոսքով` սպասվում է, որ առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում վարակվածության, մահացությունների և աշխարհագրությունը կմեծանա. ԱՀԿ-ն հանգել է այն եզրակացությանը, որ համաճարակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 4,3 հազարը: Վարակված է շուրջ 120 հազար մարդ, 65,7-ն առողջացել են:

Հիշեցնենք՝ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել: Նրանք Իտալիայից են վերադարձել: Ավելի վաղ Իրանից վերադարձած մեկ քաղաքացու մոտ էր միայն կորոնավիրուսը հաստատվել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն