Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն ընդունվեց

Նախագծի կողմնակիցների խոսքով՝ սա հնարավորություն կտա լուծել Սահմանադրական դատարանում առկա խնդիրը, ինչպես նաև խորքային բարեփոխումներ իրականացնել դատաիրավական համակարգում:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորները և նախագահը կարող են հրաժարական ներկայացնել՝ մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալով իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Սրանով, ըստ էության, հնարավորություն է տրվում ՍԴ դատավորներին, ՍԴ նախագահ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին՝ վաղաժամ հեռանալու: Նախագծի կողմնակիցների խոսքով՝ այդ տարբերակով կլուծվի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը, որը ծագել է սահմանադրական բարեփոխումներից հետո:

ԱԺ-ում նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ նման գործընթաց տեղի է ունեցել մի շարք երկրներում, օրինակ՝ Վրաստանում: Նախարարը նշել է, որ նախագիծը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, դրա մասին առարկություն չի հայտնել Վենետիկի հանձնաժողովը: Նախագծի հիմնական սկզբունքը, ինչը Բադասյանն ընդունելի է համարել, կամավորությունն է:

Նախագծին կողմ է քվեարկել «Իմ Քայլը» խմբակցության 82 պատգամավոր: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել: Նրանք նշել են, որ ՍԴ դատավորները հարկատուների հաշվին, առանց աշխատելու, վարձատրվելու են: Դժգոհությունը պայմանավորված է եղել բյուջեից շուրջ 600 մլն դրամ «չաշխատող» դատավորներին վճարելու հանգամանքով:

Հիշեցնենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ նոր Սահմանադրության հիմնական հեղինակն է: Նրա և մյուս դատավորների պաշտոնավարումը հակասության մեջ է սահմանադրական նոր կարգի հետ: Կա անհամաձայնություն ինչպես պաշտոնավարման ժամկետների, այնպես էլ՝ անդամ-դատավոր պաշտոնային անվանումների միջև:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021