Թբիլիսիում քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցերը

Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցերը և դրա շրջանակում նոր հնարավորությունները:

Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները Թբիլիսիում քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ` Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին անդրադարձել են նաև միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հետ կապված նոր հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը, ինչպես նշվում է, խոսել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կարևորության մասին` շեշտելով, որ դա Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար նոր հնարավորություններ կընձեռի:

ԱԳ նախարարները պնդել են, որ երկու երկրների միջև երկխոսության ակտիվացումն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը:

ՀՀ ԱԳ նախարարը վրաց կառավարությանը շնորհակալություն է հայտնել 15 հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար` հավելելով, որ Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց` խախտելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Միրզոյանը Զալկալիանիին ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը` շեշտոլվ, որ դա խաթարում է տարածաշրջանային կայունությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021