Հայաստանում վերջին 24 ժամում Covid-19-ով վարակվածության 50 նոր դեպք է հաստատվել

Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 26 մարդ: Մահվան նոր դեպք չի գրանցվել: Փաստացի բուժում են ստանում 840-ը:

Ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1523 դեպք՝ վերջին մեկ օրվա ընթացքում ավելանալով 50-ով:

Հաղորդվում է, որ նախորդ օրը կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել:

Առողջացել է 26 մարդ: Ներկայումս փաստացի բուժում է ստանում 840 պացիենտ: Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ծայրահեղ ծանր վիճակում 10 հոգի է, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխությանը միացված է 5 հոգի: Նախարարը նշել է, որ նրանցից մեկը բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն, և բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն (հույսեր կան):

Կառավարության նիստ / © Նիկոլ Փաշինյան

Վերջին 24 ժամում կատարվել է ընդհանուր առմամբ 894 թեստավորում, որից 844-ը բացասական են եղել:

Նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում եղած 3 պացիենտ բուժումից հետո դուրս են գրվել Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որը զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։

Նախարարը շնորհակալություն էր հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին՝ տքնաջան աշխատանքի համար։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021