Voices of Strangers — Telegram-բոտ՝ անանուն շփումներ ձայնային հաղորդագրություններով

Անծանոթները երգում են, վիճում են, առաջարկում են հանդիպել և անկեղծորեն պատմում են օտարներին՝ վստահելով այն, ինչ չէին պատմի ընկերներին: Եվ այդ ամենը՝ «անհայտ ձայների» միջոցով:

Նոյեմբերի վերջին սոցցանցերում ուշադրության արժանացավ Voices of Strangers անվամբ Telegram-բոտը: Նրանում կարելի է ստանալ և լսել պատահական անծանոթների ձայնային հաղորդագրությունները, որոնք ձայնագրվել են բոտի համար: Բոտի հեղինակ Եվգենի Կուդաշյովն այն անվանում է սոցիալական փորձարկում, իսկ հարյուրավոր օգտատերեր այն վերածել են համատեղ չաթի, դեյթինգ-ծառայության և անձնական թեմաներով արտահայտվելու միջոցի:

Բոլոր հաղորդագրությունները բացառապես անանուն են. ստացողները չեն տեսնում «ձայնն» ուղարկողի անունն ու օգտահաշիվը: Ձայնագրությունների հեղինակներն իրենց հերթին չեն տեղեկանում հասցեատիրոջ մասին: Այսպես օգտատերերն առավել անկեղծանում են՝ հրապարակելով այնպիսի թեմաներ, որոնք իրենց անունից չէին անի:

Անանուն «ձայներ» ստանալու նպատակով սկզբում պետք էր հաղորդագրություն ուղարկել բոտին՝ թեկուզ և՝ 5-10 վայրկյան: Միայն դրանից հետո հնարավոր էր ստանալ այլոց ձայնային հաղորդագրությունները: Սակայն, ինչպես նշել է Կուդաշյովը, այդ նախնական հաղորդագրություններն անիմաստ էին, ուստի այժմ միանգամից կարելի է play հրամանով ստանալ մյուսների հաղորդագրությունները:

Մեկ նրբություն ևս. բոտը ձայնային հաղորդագրությունն ընտրում է վերջին 200 «ձայներից»՝ երբեմն ստեղծելով իրական ժամանակով չաթեր: Օրինակ, արձանագրվել են դեպքեր, երբ լսվել է երկու անծանոթների զրույցը, որոնց մի աղջիկ մեկնաբանել է: Ինչպես հաղորդվում է, այնտեղ միայն հայհոյանք է եղել:

Այլ դեպքեր ևս. լսվել են երգեր, հեռախոսահամարի ինստագրամյան հաշիվների թելադրություն, իսկ մի աղջիկ էլ պատմել է, որ Tinder-ը ջնջել է, որովհետև հոգնել է հանդիպումների գնալուց:

Ի՞նչ են ասում հեղինակները և օգտատերերը

Մի քանի օրում բոտը տարածվել է Telegram-ի օգտատերերի շրջանում: Կուդաշյովը նշել է, որ միևնույն ժամանակ հարթակում գտնվում է մի քանի տասնյակ մարդ: Իսկ play կոճակը մի քանի րոպեում սեղմվում է մինչև 400 հազար անգամ: Ծառայության մասին խոսել են նաև այլ սոցցանցերի օգտատերերը:

Facebook-ում Voices of Strangers-ի բնույթը փորձում են հասկանալ ավելի խորը՝ նշելով, որ բոտի միջոցով արդեն նոր ընկերներ են ձեռք բերել: Օգտատերերի խոսքով՝ ծառայությունն օգնում է պայքարել միայնակության դեմ և ինչ-որ տեղ նաև վերանայել վերաբերմունքը ձայնային հաղորդագրությունների նկատմամբ, որոնք հաճախ են քննադատվում:

Նիկ Մակֆլայի խոսքով՝ Telegram-բոտով Voices of Strangers-ից ստացված 7 վայրկյանանոց ձայնային հաղորդագրությունը հետևյալ տեսքն ունի՝ «ևս մեկ հաղորդագրություն, թե ՝ քնել, ևս մեկ հաղորդագրություն, թե՝ քնել…»: Նրա խոսքով՝ բազմաթիվ այլ օգտատերեր հաղորդագրություններում նշել են, որ արդեն մի քանի ժամ հավելվածում են և չեն կարողանում դուրս գալ այնտեղից:

Մակֆլայի խոսքով՝ կարելի է երկար քննարկել, որ ուշադրությունն էներգիա է, իսկ Էրիկ Բյորնի կարծիքով՝ մարդիկ շոյանքի կարիք ունեն ու նրանց չի բավարարում շփումը, բայց, ինչպես Մակֆլայն է նշում, խնդիրը միայն այդ չէ. մարդիկ հենց այդպիսի շփման կարիք ունեն: Հակավիզուալային և հակատեքստային համացանցը, որտեղ լսվում է ձայնի հնչերանգը, որտեղ աուդիոն գրավում է լսողի ուշադրությունը:

Մակֆլայն ամենակարևորը նշել է մթնոլորտը, որտեղ մարդիկ աջակցում են միմյանց, բարեմաղթում: Նրա խոսքով՝ սա ոչ միայն շփում է համացանցում, այլ գրեթե թերապևտիկ հաղորդակցություն, հոգեգործակցություն: Կուդաշյովն ինքը կարծում է, որ հաջողությունը պայմանավորված է առաջին հերթին անանունությամբ: Մարդիկ պատրաստ են զրուցել անծանոթների հետ, ասել այն, ինչ չէին ասի ընկերներին: Ուղարկված ձայնային հաղորդագրությունների մեծ մասն ինտիմ բնույթ ունեն, գերգաղտնի են:

Կուդաշյովի խոսքով՝ այնտեղ կա անակնկալ, անսպասելիություն, հետաքրքրություն: Շատ դյուրին խաղի կանոններ են, լայն հնարավորություններ՝ կարելի է երգել, կշտամբել, բարեմաղթանքներ հղել, գովազդել: Հեղինակի պնդմամբ՝ սա մարդկանց համար նոր միջավայրում հայտնվելու, անսպասելի էմոցիաներ փորձարկելու, անծանոթի հետ մերձավոր կապ զգալու հնարավորություն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021