WADA-ն Ռուսաստանին 4 տարով զրկել է օլիմպիադաներին, աշխարհի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից

Ռուսաստանցի մարզիկները միայն չեզոք դրոշով կարող են մասնակցել մրցաշարերին, եթե ապացուցեն, որ դոպինգ չեն ընդունել:

WADA-յի (Հակադոպինգային համաշխարհային գործակալության) գործադիր կոմիտեն Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային խոշոր մրցաշարերին, այդ թվում և՝ օլիմպիադաներին ու աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Ռուսական հակադոպինգային գործակալությունը (РУСАДА) իր հերթին զրկվել է համապատասխանության կարգավիճակից:

Ռուսաստանին չորս տարով արգելել են աշխարհի առաջնություն ընդունել և դրանց անցկացման համար հայտ ներկայացնել: Ռուսաստանցի մարզիկները նույնպես չեն կարողանա ազգային դրոշով մասնակցել Օլիմպիադաներին ու աշխարհի առաջնություններին:

Չեզոք դրոշով կարող են մրցումներին մասնակցել ռուսաստանցի այն մարզիկները, ովքեր կապացուցեն, որ դոպինգ չեն ընդունել: Հաղորդվում է, որ որոշման հետևանքով Ռուսաստանի դրոշն ու հիմնը կարգելվեն Տոկիոյի 2020թ. Օլիմպիական խաղերի և Քաթարում 2022թ. կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

Բացի այդ, ռուսական պետական ծառայողներին, ՌԴ Օլիմպիական և Պարալիմպիական կոմիտեների ղեկավարությանը չորս տարով արգելել են ներկա գտնվել միջազգային մարզական միջոցառումներին: РУСАДА-ն հայտարարել է մամուլի ասուլիսի անցկացման մասին, որտեղ քննարկվելու է WADA-յի որոշումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021