Տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբը, որում ներգրավվել են ՊՆ-ն, Գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն, Բյուրականի աստղադիտարանը, ԲՏԱ նախարարությունը և այլն:

Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբը:

Որոշման համաձայն` հայկական կողմի աշխատանքային խմբում ներգրավվելու են`
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ,
«Գեոկոսմոս» ՓԲԸ,
ՀՀ ԳԱԱ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան:

Աշխատանքային խումբը ղեկավարելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Աշխատանքային խումբը վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ պետք է մեկամսյա ժամկետում ուսումնասիրի և մշակի տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության զարգացման առաջնահերթ ուղղությունները և ռուսական կողմին ներկայացնի դրանց իրագործման վերաբերյալ առաջարկությունը՝ հետագա համագործակցության կազմակերպման նպատակով:

Սահմանվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի գործունեության կարգը:

Ըստ կարգի` աշխատանքային խմբի առաջ խնդիր է առաջադրվել հստակեցնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ուղղությունները, որոշակիացնել անելիքները, ընդլայնել տիեզերական տեխնոլոգիաների նախագծման, մշակման և արտադրության շրջանակներում փոխգործակցությունը:

Աշխատանքային խումբը նաև պետք է ուսումնասիրի տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կարիքները, առաջնահերթությունները, հնարավորությունները, իրականացնի գույքագրում:

Նախատեսվում է նաև ծանոթացում տիեզերական գործունեության ոլորտում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող աշխատանքներին և գույքագրմանը, ինչպես նաև համատեղ հետազոտություններ և ուսումնասիրություններ անելու նպատակով այցելությունների և հանդիպումների կազմակերպում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021