Ռուսաստանը վճարում է` իր վրա չհարձակվելու երաշխիքի դիմաց. Ծատուրյան

«Ռեալիստի» գլխավոր խմբագրի համոզմամբ` «Զանգեզուրի միջանցքն» աշխարհաքաղաքական «տուրք» է, որը Կրեմլը վճարում է Ռուսաստանի վրա չհարձակվելու երաշխիքի դիմաց: Նրա խոսքով` Արարատի մարզում ռուսական ուղղաթիռի խոցումն Անկարայի կողմից Մոսկվային ուղղված ուղիղ սպառնալիք է հենց այդ համատեքստում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորության մասին Էրդողանի հայտարարությունը` նշելով, որ նման հարց չեն քննարկել, «իսկ շշուկները չեն մեկնաբանում»:

Քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի խոսքով` եթե ՌԴ ԱԳ նախարարը տեղյակ չէ սուլթանի և մինիսուլթանի ծրագրերի մասին, ապա ՌԴ-ի գործերն Անդրկովկասում ավելի վատ են, քան համարվում է: Իսկ եթե Լավրովը տեղյակ է Էրդողանի ծրագրերի մասին և համաձայն է նրա հետ, ապա Կրեմլը, Ծատուրյանի կարծիքով, շարունակում է իր հակաիրանական և հակաչինական արտաքին քաղաքականությունը, որը նաև հակաամերիկյան բնույթ ունի:

«Ռեալիստի» գլխավոր խմբագիրը պատահական չի համարում, որ Ջո Բայդենը ոչ միայն Վրադիմիր Պուտինին հիշեցրել է ռուս-չինական սահմանների երկարության մասին: Թեև ռուսական մամուլը մեկնաբանել է, թե Բայդենը նկատի է ունեցել, որ ՌԴ-ը պետք է «անջատվի» ՉԺՀ-ից, այլ, Ծատուրյանի խոսքով, իրականում Կրեմլին կոչ է արել չխոչընդոտել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՉԺՀ-ի հետաքրքրություններին, զբաղվել սեփական տնտեսության զարգացմամբ, որպեսզի դուրս չմնա միջազգային քաղաքականությունից:

Ծատուրյանն առանձնացրել է նաև տարածաշրջանում ռուսական դիրքորոշման մի շարք կետեր.

1. Պուտին-Էրդողան տանդեմում առաջնորդողը սուլթանն է:

2. Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային զիջել ամբողջ Հարավային Կովկասը, քանի որ Պուտինը, Ալիևը և Փաշինյանն օրինականացրել են թուրքական ռազմական ներկայությունն Արցախում` ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

3. «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն աշխարհաքաղաքական «տուրք» է, որը Կրեմլը վճարում է Ռուսաստանի վրա չհարձակվելու երաշխիքի դիմաց: Ընդ որում` Արարատի մարզում ռուսական ուղղաթիռի խոցումն Անկարայի կողմից Մոսկվային ուղղված ուղիղ սպառնալիք է:

4. Եթե Կրեմլը շարունակի Անդրկովկասում վարել անգլաթուրքական կուրս ընդդեմ Իրանի և Չինաստանի, ապա իր դեմ է միավորում ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Չինաստանին ու Իրանին: Եթե Կրեմլը հրաժարվի անգլաթուրքական կուրսից, ապա իր դեմ կտրամադրի միայն Լոնդոնին և Անկարային, որոնք կարող են չեզոքացվել նշված քառյակի ջանքերով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021