Թուրքիան Ռուսաստանի «ետնամուտքով» մտավ Արցախ, սակայն ազդեցությունը երկար չպահպանեց. փորձագետ

Թուրքիայի աննշան ներկայությունը Ռուսաստանին տարածաշրջանում ամրապնդվելու լրացուցիչ հնարավորություն է ընձեռնում: Փորձագետը շեշտում է, որ եթե թուրքական ուժերը չհայտնվեին այնտեղ, ապա Ռուսաստանը փաստացի հնարավորություն չէր ունենա ռազմական իմաստով տեղակայվել Ադրբեջանի` «միջազգայնորեն ճանաչված տարածքներում»:

Արտասահմանյան պարբերականներում փորձում են վերլուծել աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո այնտեղ թուրքական ներկայությամբ պայմանավորված իրավիճակը: Հիշեցնենք, որ թուրք զինվորականների խումբը գտնվում է Ակնայի (Աղդամ) շրջանում և ռուսական ստորաբաժանման հետ միասին հրադադարի վերահսկողություն է իրականացնում: Այդ մասին երկկողմ համաձայնություն է կնքվել, որին Ադրբեջանը համաձայնել է:

Քաղաքական վերլուծաբան Նիլ Հաուերը հոդված է հրապարակել, ըստ որի` ներկայումս Արցախում թուրքական որևէ էական ակտիվություն չի նշմարվում, չնայած, որ սպասվում էր:

Փորձագետի խոսքով` եթե Թուրքիան իսկապես պատրաստվում է տարածաշրջանում մեծացնել իր ազդեցությունը, ապա այն ուժերով ու միջոցներով, որոնք ունի այնտեղ, հնարավոր չի լինի դա իրագործել: Եվ այդ ուժերն ու միջոցներն անհրաժեշտ կլինի կամ ընդլայնել, կամ ներկայիս ստատուս-քվոն կպահպանվի:

Նիլ Հաուերը նշում է, որ Թուրքիան Ռուսաստանի «ետնամուտքով ներխուժել է Ղարաբաղ»` ամրապնդվելով տարածաշրջանում: Սակայն, նրա խոսքով, թուրքական ազդեցությունն արդյունքում երկար չտևեց: Փորձագետն ընդգծում է, որ ռուս զինվորականների թիվն Արցախում առնվազն երկու հազար է, մինչդեռ թուրքերը հարյուրից էլ քիչ են:

Հաուերի խոսքով` Թուրքիայի այդ աննշան ներկայությունը Ռուսաստանին տարածաշրջանում ամրապնդվելու լրացուցիչ հնարավորություն է ընձեռնում: Փորձագետը շեշտում է, որ եթե թուրքական ուժերը չհայտնվեին այնտեղ, ապա Ռուսաստանը փաստացի հնարավորություն չէր ունենա ռազմական իմաստով տեղակայվել Ադրբեջանի` «միջազգայնորեն ճանաչված տարածքներում»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021