Տեսանյութում ցուցադրվել է, թե ինչպիսի տեսք կունենա Երկիրը, եթե նրա բոլոր ջրավազանները ցամաքեն

Գիտնական-մոլորակաբանը հրապարակել է Երկրի անիմացված մոդելը, որը ցույց է տալիս մեր մոլորակի բոլոր օվկիանոսների ու ծովերի սահուն անհետացումը:

Գիտնական Ջեյմս Օ’Դոնոհյուն հրապարակել է Երկրի անիմացված մոդելը, որը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենա մեր մոլորակը ծովերի, օվկիանոսների ու գետերի ցամաքելու դեպքում:

Օ’Դոնոհյուն NASA-յի նախկին աշխատակից է, ներկայումս աշխատում է Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալությունում (JAXA): Իր աշխատանքում նա օգտագործել է NASA-յի 2008թ. տեսանյութը, որի հեղինակը ֆիզիկոս և անիմատոր Հորաս Միթչելն է, հավելել է այն, թարմացրել և ներդրել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի իջեցումը ցուցադրող հաշվիչ. տեսանյութում ջուրը հեռանում է՝ տեսանելի դարձնելով ծովի հատակն ու ընդերքը, այդ թվում՝ մայրցամաքային ծանծաղուտները, իջվածքներն ու բարձունքները:

Օ’Դոնոհյոն նշել է, որ տեսանյութը դանդաղեցրել է, որպեսզի ցույց տա, թե ինչպես է առաջին մի քանի տասնյակ մետր ջրածածկույթի հեռացումից հետո ակնթարթորեն բացվում նոր ու բազմազան լանդշաֆտ: Նրա խոսքով՝ վերջին սառցե դարաշրջանի պատճառով օվկիանոսային ջրերի մի մասը բևեռներում արգելափակվել է՝ սառույցի տեսքով: Մինչ այդ գոյություն են ունեցել ցամաքային կամուրջներ, որոնցով մարդիկ տեղաշարժվել են, իսկ երբ սառցե դարաշրջանն ավարտվել է, ջուրը նրանց կարծես կնիքել է:

Երկրի անիմացված մոդելը, որտեղ ցուցադրվում է ջրավազանների ցամաքումը / © Dr James O’Donoghue

Մոդելը, մասնավորապես, ներկայացնում է, թե ինչ տեսք ունի Միջինօվկիանոսային լեռնաշղթան, որը գտնվում է բոլոր օվկիանոսների կենտրոնական հատվածներում և ձգվում է 70 հազար կիլոմետր: Այն երևում է, երբ ջուրը ցամաքում է մինչ ծովի մակերևույթից 3000 մետր ներքև:

Այնուհետև, երբ հաշվիչը ցույց է տալիս ծովի մակերևույթից 6 հազար ներքև ընկած հատվածը, բոլոր օվկիանոսների մեծ մասն անհետանում է: Եվս մի քանի հազար մետր, և Երկրի վրա մնում է միայն Մարիանյան անդունդը՝ Խաղաղ օվկիանոսի արևմուտքում. այն իր հերթին կանհետանա 11 հազար մետրին հասնելիս:

Ինչպես նշում է Օ’Դոնոհյուն, Երկրի «ցամաքած» մոդելը պատկերացում է տալիս, թե ինչպիսի տեսք է այն ունեցել նախնիների օրոք: Միևնույն ժամանակ, ներկայիս գլոբալ տաքացումը, ընդհակառակ, միայն ազդարարում է Ծովի մակարդակի բարձրացման մասին՝ սառույցների հալոցքի և ջրի գոլորշիացման պատճառով: Որպես հետևանք՝ սպասվում է ոչ միայն էքստրեմալ երևույթ մերձափնյա հատվածներում, միլիոնավոր կլիմայական փախստականներ, այլև մեծ թվով կղզիների անհետացում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021