Եթե Վրաստանը մերժի Աբխազիա-Հայաստան երկաթուղին, ապա ավելի մեծ կախվածություն կունենա Թուրքիայից. կարծիք

Միջազգային փորձագետի կարծիքով` եթե Բաքու-Թբիլիսի-Կարսը Եվրոպան կապում է Ասիայի հետ, ապա նոր «Անդրկովկասյան Տրանսսիբը», եթե անցնի Վրաստանի տարածքով, հյուսիսը կմիացնի հարավի հետ` Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան երթուղով:

Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շահագործումից հետո Վրաստանը «չինական-կովկասան-եվրոպական» տրանսպորտային միջանցքի մաս է դարձել: Ռուս և վրաց ժողովուրդների միասնականության հիմնադրամի նախագահ Վլադիմիր Խոմերիկիի խոսքով` ներկայումս Թբիլիսին հնարավորություն ունի «Երկաթե մետաքսի ճանապարհը» միացնելու նաև Ռուսաստանին, Աբխազիային և Հայաստանին:

Միջազգային փորձագետի կարծիքով` եթե ԲԹԿ-ն Եվրոպան կապում է Ասիայի հետ, ապա այսպես կոչված նոր «Անդրկովկասյան Տրանսսիբը», եթե անցնի Վրաստանի տարածքով, հյուսիսը կմիացնի հարավի հետ` Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան երթուղով:

Աբխազիան արդեն հայտարարել է իր տարածքով հաղորդակցությունը վերականգնելու պատրաստակամության մասին, ինչին, Խոմերիկիի խոսքով, Թբիլիսին պետք է դրական արձագանքի, քանի որ «հյուսիս-հարավ» կովկասյան տրանսպորտային միջանցքը հետաքրքիր առաջարկ է նախ Վրաստանի համար:

Փորձագետը նշել է, որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, հայտնվել են նոր խաղացողներ ու նոր հետաքրքրություններ:

Նա անսպասելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` Վրաստանը շրջանցող երկաթուղու վերականգնման մասին: Այս դեպքում, փորձագետի խոսքով, Վրաստանը, հապաղելու դեպքում, կարող է դուրս մնալ տրանսպորտային հանգույցի շահավետ միջավայրից:

Վլադիմիր Խոմերիկիի խոսքով` ներկայիս «Անդրկովկասյան Տրանսսիբի» հարցում հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր խաղացողները` Հայաստանն ու Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, Ռուսաստանը, ինչպես նաև Վրաստանն ու Աբխազիան:

Փորձագետի կարծիքով` Վրաստանը չպետք է մերժի Հայաստանի տարածքով Իրանի, ապա և` Պակիստանի, Հնդկաստանի ու Չինաստանի հետ կապվելու հնարավորությունը, հակառակ դեպքում, նրա համոզմամբ, հսկայական կորուստներ կկրի:

Խոմերիկին նաև ընդգծել է, որ եթե Վրաստանը հրաժարվի Աբխազիա-Հայաստան ուղղությունից, ապա ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից, ինչը հղի է վրացական տարածքների իսլամականացմամբ:

Փորձագետը նաև շեշտել է, որ ցամաքային «կովկասյան» միջանցքի գործարկման դեպքում Բաթումի և Փոթի նավահանգիստները ոչ միայն չեն տուժի, այլև հավելյան ծանրաբեռնվածություն կստանան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021