Ինչպե՞ս է հայկական ՀՕՊ-ը սեփական ինքնաթիռներին հարվածել` ըստ փորձագետի

Պատերազմի օրերին ադրբեջանցիները հայտնաբերել են հայկական օդուժի հարցման-պատասխանի ստացման առանձնահատկություններն ու ծածկագրերը և դրանք տեղադրել իրենց գրոհայինների վրա: Հսկայական կորուստներ կրելուց հետո հայկական կողմն անջատել է «ճանաչման» համակարգը` թիրախավորելով բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, այդ թվում` հայկական:

Օրերս «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնը» հետազոտություն էր հրապարակել, որտեղ նշվել էր 2020թ. աշնանը, պատերազմի օրերին, հայկական ՀՕՊ համակարգերի կողմից յուրային Սու-25 գրոհայինների և Մի-8 ռազմական ուղղաթիռի խոցման մասին:

Հետազոտության հրապարակումից հետո քննարկումներ են ծավալվել, թե ինչպես է հայկական կողմը խոցել սեփական ուժային միջոցները` թվով հինգ միավոր, որոնք հայկական զինուժի համար էական նշանակություն ունեին:

Ռազմական վերլուծաբան Վան Համբարձումյանն է խոսել հայկական ինքնաթիռների և ուղղաթիռի խոցման տեխնիկական մանրամասներին: Նրա խոսքով` հիմնական խնդիրը ««յուրային-օտար» պետական ճանաչման համակարգի» մեջ է եղել. դրանցով տարբերակվում են յուրային կամ օտար թռչող մարմինները:

Դրանք, ինչպես նշում է, հարցում են ուղարկում ինքնաթիռին, նրանից ստանում են պատասխան, որով և հաստատվում է յուրային կամ օտար լինելու հանգամանքը: Պատերազմի օրերին ադրբեջանցիները հայտնաբերել են հայկական օդուժի հարցման-պատասխանի ստացման առանձնահատկություններն ու ծածկագրերը և դրանք տեղադրել իրենց գրոհայինների վրա:

Արդյունքում, Համբարձումյանի պնդմամբ, ադրբեջանական Սու-25-երն անարգել մուտք են գործել Արցախի և Հայաստանի տարածք, իսկ հայկական ՀՕՊ համակարգերը դրանց որպես յուրային են ճանաչել: Փորձագետի տեղեկություններով` հսկայական կորուստներ կրելուց հետո հայկական կողմը հարկադրված անջատել է «ճանաչման» համակարգը` սկսելով թիրախավորել բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Առանց տարբերակման թիրախավորման հետևանքով հեշտությամբ ոչնչացվել են հայկական օդուժի` թույլ պաշտպանություն ունեցող և չարդիականացված միջոցները, մինչդեռ թիրախավորված ադրբեջանական ինքնաթիռները կարողացել են բելառուսական համակարգերի օգնությամբ խուսափել հայկական հրթիռներից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021