Toyota Yerevan-ի աշխատակիցները զգուշացվել են՝ ցույցերին չմասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից

Գոռ Մելիքբեկյանը հայտնել է, որ տեղի ունեցածի մասին բարձրաձայնում է՝ համարելով կարևոր, որպեսզի հասարակությունը տեղեկանա հանրահավաքի կազմակերպման իրական մակարդակի մասին: Նրա խոսքով՝ «մարդկանց օրվա հացի փողից զրկելու մեթոդով են տանում հանրահավաքի»:

Այսօր բազմաթիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ընդդիմադիր գործիչներին պատկանող ընկերություններն իրենց աշխատակիցներին ստիպում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող միջոցառումներին:

Եվ ահա՝ Toyota Yerevan ընկերության (ըստ որոշ տեղեկությունների՝ պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն) աշխատակից Գոռ Մելիքբեկյանն իր աշխատավայրի «վերևների» (նրա խոսքով՝ ոչ ղեկավարության) կողմից նման պահանջի մասին է բարձրաձայնել: Այդ մասին գրառում է կատարել նաև նրա կինը:

Գոռ Մելիքբեկյանը և նրա գործընկերները զգուշացվել են, որ կհեռացվեն, եթե չմասնակցեն Հանրապետության հրապարակի այսօրվա ցույցերին:

Մելիքբեկյանն անձամբ մեկնաբանել է, որ միջադեպի մասին պատմում է՝ համարելով կարևոր, որպեսզի հասարակությունը տեղեկանա հանրահավաքի կազմակերպման մակարդակի մասին: Նրա խոսքով՝ «մարդկանց օրվա հացի փողից զրկելու մեթոդով են տանում հանրահավաքի»: Նշել է, որ մյուս աշխատակիցները, ովքեր մասնակցել են ցույցերին, ստիպված են մասնակցել, ոչ իրենց կամքով, «հացի խնդրով» պայմանավորված:

Նրա խոսքով՝ բողոքի ցույցերին մասնակցելու պահանջը մերժելուց հետո իրեն ասել են, որ այլևս չի կարող կազմակերպությունում աշխատել: Մելիքբեկյանը վստահ է, որ «վերևից» եկած հրահանգ է, քանի որ չորս տարի աշխատել է տվյալ կազմակերպությունում և նման խնդիրներ երբեք չեն ծագել: Ընկերությունը տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել:

Հավելենք, որ այսօրինակ դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ նշելով, որ մի շարք պետական ու մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են իրենց աշխատակիցներին և պարտադրում են դուրս գալ փողոց:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021