Մեղրի և հարակից համայնքներում ջրի խնդիր է առաջանում ադրբեջանցի զինվորականների պատճառով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի` միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով:

Արման Թաթոյանը նշում է, որ Մեղրիի բնակիչներից զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստացել այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի` սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Դրա հետևանքով Մեղրի և Ագարակ քաղաքներում, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում:

Մեղրի համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ քաղաքի խմելու և ոռոգման ջուրը մշտապես ապահովվել է «Մեղրի» գետի հաշվին: «Զվարագետ» կամ «Այրիջուր» վտակը սկիզբ է առնում ծովի մակերևույթից մոտ 3500 մետր բարձրությունից՝ Զանգեզուրի լեռների հարավարևելյան լանջերից, ապա միանում է «Մեղրի» մայր գետին: Ձնհալների շնորիվ յուրաքանչյուր տարվա մոտ օգոստոս ամսից սկսած Զվարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիվ էլ մշտապես ապահովվել է խմելու և ոռոգման ջրի լիարժեք մատակարարումը Մեղրիի բնակավայրերի համար:

Նշվում է, որ առանց վտակի` «Մեղրի» գետն ապահովում է միայն տարվա սկզբից մինչև հունիս-հուլիս ամիսների ջրամատակարարումը, հետո «Մեղրի» գետը դառնում է խիստ սակավաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատվածում գետն ընդհանրապես ցամաքում է:

Արման Թաթոյանը շեշտում է, որ նաև լուրջ վնասներ են պատճառվել արդեն Մեղրի համայնքի շրջակա միջավայրին: Նրա խոսքով` բնակիչներից և Մեղրի համայնքի ղեկավարից տեղեկացել է, որ ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով վտակի հունը փոխում են դեպի Նախիջևան:

Թաթոյանն ընդգծում է, որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ, հսկվում է նրանց կողմից: ՄԻՊ-ի խոսքով` կոպտորեն խախտվում է ջրի իրավունքը, որը միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված է:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև, որ աշխատակազմում ամփոփվում են նշված երևույթների վերաբերյալ վերլուծություններն ու գնահատականները, որոնք, Թաթոյանի հավաստմամբ, կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021