Ֆրանսիան Արարատի մարզում զորախումբ տեղակայելու պատրաստակամություն է հայտնել. Աղբյուր

Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ: Այս գործընթացի մասն են համարվում նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Լոնդոնում: Փարիզին կարող են միանալ նաև Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:

Արևմտյան երկրների հայկական համայնքների աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ֆրանսիան Հայաստանում` Արարատ քաղաքի մոտ (Հայաստան-Թուրքիա-Նախիջևան սահմանային հատվածում), զորախումբը տեղակայելու պատրաստակամություն է հայտնել:

Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ, որի կարծիքով` Հայաստանում ռուսական ազդեցությունը հավասարակշռելու նպատակով նպատակահարմար է դիմել Ֆրանսիային: Ընդ որում` արևմտյան դաշնակիցները Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու մտադրություն չունեն, ավելի շուտ` խոսքը «պատասխանատվության գոտիների» բաժանելու մասին է: Բացի այդ` Փարիզին կարող են միանալ Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:

Աղբյուրի հաղորդմամբ` Հայաստանում ընկալումը հետևյալն է. եթե Ադրբեջանը կարող է իր մոտ ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, ապա ինչո՞ւ Հայաստանում չեն կարող գործել բարեկամ Ֆրանսիայի և Հունաստանի ներկայացուցիչները, հատկապես երբ Ռուսաստանը ներկայություն ունի:

Մյուս կողմից, ինչպես նշվում է, Ֆրանսիան դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախում հումանիտար աջակցության կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը կարող է սերտորեն աշխատել ռուսական խաղաղապահ զորախմբի հետ: Այս հարցում կարևոր է համարվում Ռուսաստանի դիրքորոշումը, իսկ ԱՄՆ-ն պետք է համոզի Ադրբեջանին:

Աղբյուրն ընդգծում է, որ այս պատմության մեջ շատ հարցեր կախված են նախագահ Արմեն Սարգսյանի` ԱՄՆ կատարելիք հնարավոր այցից: Նախագահը երկար ժամանակ Լոնդոնում էր, պաշտոնական տեղեկատվությամբ` բուժվում էր կորոնավիրուսից: Երևան վերադառնալուն պես հանդիպել է Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախարարի և արտգործնախարարի տեղակալ Վենդի Մորթոնի հետ: Վերջինս Հայաստանում է տարածաշրջանային այցերի շրջանակներում և բրիտանական դեսպանության նոր մասնաշենքի բացման առթիվ:

Հայտնի է, որ նախորդ պատերազմում Լոնդոնն ակնհայտորեն աջակցել է Բաքվին և Անկարային (ՄԻ-6-ի տնօրեն Ռիչարդ Մուրի միջոցով), այնպես որ` Սարգսյանի հանդիպումները Բրիտանիայում, որտեղ նա հին կապեր ունի, համարվում են տարածաշրջանի վերաձևման կամ աշխարհաքաղաքական նոր իրողություններում դիրքերի համաձայնեցման գործընթացի մաս:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021