477

Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունի Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին

Հայաստանի համար նոր հնարավորություններ կարող են ստեղծվել միայն քաղաքական և տնտեսական ճիշտ կառավարման պարագայում: Սակայն առկա են մի շարք անհասկանալի հարցեր` ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ու Թուրքիայի անդամակցության հավանականություն, Վրաստան-Աբխազիա երկաթուղու գործարկում, Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցություն և այլն:

Իրանը ցանկանում է դառնալ ԵԱՏՄ մշտական անդամ
Իրանը ցանկանում է դառնալ ԵԱՏՄ մշտական անդամ / © 1in / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Այսպես, արդեն պաշտոնապես` Իրանը պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ: ԻԻՀ խորհրդարանի խոսնակը Մոսկվայից Թեհրան վերադառնալուց հետո հայտարարել է, որ գործընթացն ընդամենը մի քանի շաբաթ կտևի:

Ազգային արտադրության ծավալներով աշխարհի տնտեսությունում 15-րդ տեղը զբաղեցնող, Արևմտյան Ասիայի և ՕՊԵԿ-ի երկրների շարքում խոշոր երկրի անդամությունը ԵԱՏՄ-ին խոշոր իրադարձություն է համարվում: Իրանը Թուրքիային շրջանցել է դեռ 2007թ.` իր տնտեսությամբ խոշորագույնը դառնալով նաև իսլամական աշխարհում: Իրանը Սաուդյան Արաբիայից հետո նավթի պաշարներով ամենահարուստն է, և նավթի համաշխարհային շուկայում 5,5%-ը նրան է բաժին ընկնում: Տնտեսական զարգացումն Իրանում դեռ մեծ թափով շարունակվում է:

ԵԱՏՄ-Իրան հարաբերություններն ու համագործակցությունը, չնայած նախորդ տարիներին զարգացել են, սակայն ներկայումս վճռական ակտիվություն են ստացել: Հոդվածագիրը դժվարանում է ասել` որքանով Թեհրանի մտադրությունները կապ ունեն Արցախի վերջին պատերազմի հետ, սակայն նշվում է, որ տարածաշրջանում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, ուղիների ապաշրջափակման վերաբերյալ տարածաշրջանի երկրների մտադրությունները մեծապես ազդել են Իրանի որոշման վրա:

Տարածաշրջանային գերտերությունը, այսպիսով, չի կարող հեռու մնալ այդօրինակ ծավալուն գործընթացներից:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով` ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում առավել հետաքրքրված են իրանական վերնախավի պահպանողականները:

Նշվում է, որ այստեղ արդեն ի հայտ են գալիս իրադարձությունների զարգացման տարբեր վարկածներ` ինչպես փոխկապակցված, այնպես էլ` անջատ: Հատկապես անհասկանալի են համարվում եվրասիական ուղիները Հայաստանի համար, հատկապես` ներկայիս վիճակում:

Ընդգծվում է, որ եթե մինչ այդ տարածաշրջանում միայն Հայաստանն էր ԵԱՏՄ-ի անդամ-պետություն, ապա հիմա ամեն ինչ փոխվում է, և նոր խաղացողի ի հայտ գալով նախապատվությունները կարող են փոփոխվել: Չի բացառվում, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը կրկին օրակարգ բերվի և կյանքի կոչվի: Այդ դեպքում համարվում է, որ Բաքվին կհաջորդի նաև Անկարան` հաշվի առնելով տնտեսական ու աշխարհաքաղաքական հաշվարկները:

Ընդհանուր առմամբ` Հայաստանի համար հնարավորությունների ժամանակավոր կորուստը կարող է փոխարինվել, իհարկե` քաղաքական և տնտեսական ճիշտ կառավարման պարագայում, առավել շահեկան պայմաններով: Օրինակ է բերվում, մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթուղու վերագործարկումը:

Նախագիծը գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Երկաթուղու երկարությունը կլինի մոտ 300 կմ, ենթակառուցվածքների թվում կլինեն 64 կամուրջներ` 19,4 կմ ընդհանուր երկարությամբ, 60 թունելներ` 102,3 կմ երկարությամբ և 27 կայարաններ: Հայաստանի կառավարությունը դեռևս 2014թ. հաստատել է ճանապարհի կառուցման նախնական ծրագիրը, սակայն իրական ներդրողների բացակայության պատճառով գաղափարն անկատար է մնացել:

Ընդգծվում է, որ այդ երկաթուղով Հայաստանը ելք կունենար ոչ միայն Իրան, այլև` Պարսից ծոց, Կասպից ծով, որտեղից էլ ծովով կապ կունենար ԵԱՏՄ մյուս երկրների` Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: Այս ուղու առկայությունը հայ գործարարների համար առավել շահավետ ու անվտանգ կլիներ, քանի Ադրբեջանի տարածքով առաջարկվողն է:

Անկարան և Բաքուն պնդում են տարածաշրջանային բոլոր տեսակի ուղիների ապաշրջափակումը` պնդելով, որ դա ձեռնտու կլինի բոլորի համար: Սակայն մինչ այդ պետք է կարողանալ լուծել անվտանգության երաշխիքների հարցը: Իրանի դեպքում, անշուշտ, նման վտանգներ չկան:

Ամեն դեպքում` Իրանի անդամակցությունը Հայաստանի համար տնտեսության ակտիվացման հնարավորություն է, ինչն արդիական է հետպատերազմյան ու հետկովիդյան շրջանում: Իրանի հայկական համայնքը, ինչպես և իրանական բիզնեսը, զրկված է երրորդ երկրներում ներդրումներ անելու հնարավորությունից` արևմտյան պատժամիջոցների պատճառով, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հնարավորություն կապահովի:

Հայաստանի տարածքով դեպի Իրան ուղիների բացումը քննարկվում է նաև վրաց մասնագիտական շրջանակներում` օրակարգ բերելով աբխազական երկաթուղին վերագործարկելու անհրաժեշտությունը: Մինչ օրս Վրաստանի համար այս հարցը քաղաքական է, սակայն Հարավային Կովկասի նոր իրողությունների պարագայում Թբիլիսին կարող է դուրս մղվել գործընթացներից, եթե համարի, որ Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցությունն անընդունելի է:

Համարվում է, որ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը երկրորդ պլան կմղի Անկարայի և Բաքվի կողմից գովազդվող ապաշրջափակման հարցը: Թեհրանի համար, բացի տնտեսական նշանակությունը, կարևոր է այդ ճանապարհով երկրի անվտանգությունը բարձրացնելու հարցը:

Ընդգծվում է, որ այս գործընթացներում Հայաստանի համար ուրվագծվող հնարավորություններն իրապես կարող են կյանքի կոչվել տնտեսական հետևողական քաղաքականության դեպքում:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 3, 10:10
Հ. Թումանյան

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

Հոկտեմբերի 30, 08:07
Հ. Թումանյան

Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն