Categories: Օֆթոպ

99-ամյա բրիտանացի վետերանը բժիշկների համար 5 մլն ֆունտ է հավաքել՝ տան շուրջը քայլելով

Թոմ Մուրը նախատեսել էր մինչև ապրիլի վերջը քայլել 100 շրջան և հավաքել 1000 ֆունտ, սակայն գերակատարել է թե՛ ժամկետը, թե՛ գումարի չափը:

99-ամյա անգլիացի վետերան Թոմ Մուրը դրամահավաքություն է նախաձեռնել Առողջապահության ազգային ծառայության (NHS) համար: Նա հայտարարել է, որ մինչև ապրիլի վերջն իր տան հետևում 100 շրջան քայլելու է, իսկ իրենց աջակցելու ցանկություն ունեցող մարդիկ կարող են գումար փոխանցել բուժաշխատողներին: Մեկուկես շաբաթվա ընթացքում վետերանը հավաքել է 5 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Թոմ Մուրը դրամահավաքություն է կազմակերպել / © Maytrix Group Ltd

Թոմ Մուրն արդեն հավաքել է նախատեսածից 5 հազար անգամ շատ գումար

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Թոմ Մուրը նախաձեռնության մասին հայտնել է ապրիլի 6-ին՝ ցանկանալով այն ավարտել մինչև իր ծննդյան օրը՝ ամսի 30-ը:

Մուրը նախատեսել էր հավաքել 1000 ֆունտ՝ մինչև ամսվա վերջ, բայց արդեն օրեր անց վետերանին փոխանցվել է 70 հազար ֆունտ: Ապրիլի 15-ին գումարը հասել է 5 միլիոնի:

Թոմ Մուրի ռեակցիան նվիրատվության չափն իմանալիս / © BBC News

Մուրն ապրիլի 16-ին կանցնի նախատեսված 100 շրջանը, բայց չի պատրաստվում կանգ առնել

Սկսած ապրիլի 6-ից՝ Մուրն ամեն օր տան հետևում քայլել է 10 շրջան (մոտ 25 մետր): Նպատակակետը 100 շրջանն էր, որը կլրանա ապրիլի 16-ին, բայց վետերանը չի պատրաստվում դադարեցնել ակցիան: Նրա խոսքով՝ հույս ունի նույնքան էլ անցնել մինչև ծննդյան օրը:

Այդ ընթացքում վետերանին աջակցել են ավելի քան 256 հազար մարդիկ՝ նվիրաբերելով ավելի քան 5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Գումարը փոխանցվում է NHS Charities Toghether բարեգործական հիմնադրամին:

Ապրիլի 15-ին, ժամը 13:00-ին արված սքրինշոթ / © TJ

«Բժիշկներն արժանի են այդ գումարի իրենց բաժնին»

Մուրը բժիշկներին համարել է խիզախներ՝ նշելով, որ նրանք պետք է իրենց բաժինն ստանան:

Նրա խոսքով՝ հավատալը դժվար է, բայց պետք է մտածել, թե ում համար է այս ամենը. խիզախ բուժանձնակազմի: Վետերանը հույս է հայտնել, որ դրամահավաքությունը կշարունակվի:

Թոմաս Մուր / © Justgiving

Թոմաս Մուրն ինժեներություն է սովորել, իսկ Երկրորդ համաշխարհայինին մեկնել է բանակ: Ստացել է կապիտանի կոչում, նրան հավաքագրել են սպայական պատրաստության:

Թոմաս Մուրը՝ ծառայակիցների հետ / © Justgiving

Ծառայել է Հնդկաստանում և մասնակցել մարտերին, իսկ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո գործուղվել Սումատրա, ապա վերադարձել Անգլիա և աշխատել ռազմադպրոցում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021