Categories: Օֆթոպ

Covid-19-ը ստեղծողին ձերբակալելու մասին տեղեկությունը կեղծ է

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ԱՄՆ-ում ձերբակալվել է Չինաստանի համար կորոնավիրուս ստեղծած գիտնականը: Մենք ավելի վաղ ներկայացրել էինք հոդվածներ, որոնք հերքում էին Covid-19-ի արհեստական ծագումը: Գիտնականին իրականում ձերբակալել են, բայց ոչ՝ կորոնավիրուսի ստեղծման համար:

Մամուլում և սոցիալական ցանցերում օրերս լուրեր էին տարածվում, որտեղ խոսվում էր ԱՄՆ-ում Covid-19-ի ստեղծողին ձերբակալելու մասին: Հաղորդվում էր, որ Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության բաժնի պետ, դոկտոր Չարլզ Լիբերը Յուհանի համալսարանի հետ պայմանագիր է ունեցել և իր ստեղծած վիրուսը վաճառել է համալսարանին:

Ձերբակալման հայտարարության վերաբերյալ տեսանյութ էր հրապարակվել: Հաղորդվել է նաև, թե գիտնականն իր հետազոտությունների համար ստացել է 1,5 մլն դոլար: Տեղեկությունը տարածվել է նաև մամուլի ու սոցցանցերի հայկական տիրույթում:

Սակայն պետք է նշենք, որ տեղեկությունը կեղծ է: Թեև որոշ լրատվականներ արդեն հայտնել են, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, սակայն հարկ ենք համարում շեշտել, որ նշված գիտնականն իսկապես ձերբակալվել է, բայց այլ գործով: Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության բաժնի պետը ձերբակալվել է դեռևս հունվար ամսին՝ ԱՄՆ դաշնային իշխանություններին Յուհանի համալսարանից միջոցներ ստանալու վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Տարածված տեսանյութը YouTube-ից հեռացված է:

Բացի այդ, ինչ վերաբերում է վիրուսի արհեստական ծագմանը, ապա պետք է հիշեցնենք, որ արդեն ապացուցվել է, որ Covid-19-ն ունի բնական ծագում:

Covid-19-ն ունի բնական ծագում. ապացուցված է

Այդ կապակցությամբ առկա են գիտական տեղեկություններ, ըստ որոնց՝ վիրուսն առաջացել է էվոլյուցիոն գործընթացների արդյունքում:

Միաժամանակ՝ արհեստական ծագում ունենալու դեպքում այս ընթացքում մասնագետներն արդեն դա հայտնաբերած կլինեին, քանի որ արհեստական միջամտության դեպքում նրա գենետիկ կոդում հետքեր կմնային: Ընդ որում` արհեստական ծագումը բացառել են աշխարհի տարբեր երկրների գիտնականներ, որոնց վերաբերյալ հոդվածներն առկա են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021