Categories: Օֆթոպ

Greenpeace-ի ծրագիրը ծերացնում է Երկիրը. այլընտրանք FaceApp-ին

EarthApp-ը Բայկալը ծանծաղացնում է, Սանկտ-Պետերբուրգը` ծածկում ջրով, իսկ Արկտիկայի սառույցները՝ ծաղկեցնում:

Greenpeace կազմակերպության ռուսական ստորաբաժանումն օգտագործել է FaceApp հայտնի ծրագրի գաղափարն ու «ծերացրել» է երկրագնդի թիրախային կետերը: Դրանք են` Բայկալ լիճը, Սանկտ-Պետերբուրգը և Արկտիկան: Isobar Moscow digital գործակալության հետ համատեղ նախաձեռնությունը կոչվում է EarthApp:

Կազմակերպությունն իր քայլը բացատրել է նրանով, որ սոցցանցերը ողողված են FaceApp-ով «ծերացած» մարդկանց նկարներով, քանի որ մարդիկ ցանկանում են տեսնել, թե ինչ տեսք են ունենալու ապագայում: Իսկ Greenpeace-ը մարդկանց ուշադրությունը հրավիրել է երկրագնդին ապագայում սպառնացող «ծերացման» վրա:

Նախաձեռնության նպատակը Երկրի էկոլոգիական իրավիճակի լավացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման կարևորությունն ընդգծելն է` ցուցադրելով, թե ինչպիսի փոփոխություններ է կրելու աշխարհն ապագայում: EarthApp-ը Բայկալը ծանծաղացնում է, Սանկտ-Պետերբուրգը` ծածկում ջրով, իսկ Արկտիկայի սառույցները՝ ծաղկեցնում:

Սանկտ-Պետերբուրգը` ներկայումս և EearthApp-ով / ©greenpeace.ru
Արկտիկան` ներկայումս և EearthApp-ով / ©greenpeace.ru
Բայկալը` ներկայումս և EearthApp-ով / ©greenpeace.ru

Հաղորդվում է, որ EearthApp-ն առաջիկայում կանդրադառնա աշխարհի այլ վտանգված շրջաններին:

Greenpeace-ի մասին

Greenpeace-ը («կանաչ խաղաղություն») միջազգային անկախ ոչ կառավարական էկոլոգիան կազմակերպություն է: Ստեղծվել է 1971թ. Կանադայում:

Կազմակերպության ուշադրության կենտրոնում են կլիմայի գլոբալ փոփոխությունները, անտառային տարածքների կրճատումը, ահռելի չափերի հասնող ձկնորսությունը, կետորսությունը, ճառագայթային վտանգը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը, ռեսուրսների խնայումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, կայացած գյուղատնտեսությունը, Արկտիկայի պահպանումը:

Greenpeace-ն ունի շուրջ 42 մլն օնլայն հետևորդներ ամբողջ աշխարհում, 36 հազար ակտիվ բարեգործներ և անձնական հանգանակություն կատարող 3 մլն-ից ավելի աջակիցներ:

Իր նպատակին հասնելու համար Կազմակերպությունը կիրառում է ակտիվ միջոցառումների տարբերակը. իրականացնում է բողոքի ակցիաներ, քարոզչություն և գիտական ուսումնասիրություններ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021