Categories: Օֆթոպ

10 լավագույն և օրիգինալ սեղանի խաղերը` հետաքրքիր ժամանցի համար

Կրեատիվ նվերների want.am կայքի հետ համատեղ մեր ընթերցողի համար կազմել ենք սեղանի խաղերի լավագույն 10-յակը` սեղանի խաղերի ամենահարգված կայքի հիման վրա: Հաշվի են առնվել հայկական լսարանի հետաքրքրությունները և Հայաստանի շուկայում դրանց հասանելիությունը:

1. Catan

«Գաղութարարներ» սեղանի խաղը տարիներ շարունակ հանդիսանում է աշխարհի ամենահռչակավոր խաղերից մեկը: Գաղութարարները Կատան հսկայական կղզում պետք է յուրացնեն տարածքը, հումք հայթայթեն, ճանապարհներ գցեն ու քաղաքներ հիմնեն, առևտուր անեն և պայքարեն ավազակների դեմ, ստեղծեն իրենց հզոր պետությունը: Կղզին պատուհան է դեպի հրապուրիչ աշխարհ, որտեղ անընդհատ ինչ-որ հետաքրքիր բան է կատարվում:

Գնել Երևանում

2. Pandemia

Համաճարակը կոոպերատիվ խաղ է: Բոլոր խաղացողները հաղթում կամ պարտվում են միաժամանակ: Խաղի նպատակն է` հայտնաբերել դեղորայք բոլոր չորս հիվանդությունների դեմ, քանի դեռ համաճարակը չի զավթել աշխարհը: Խաղացողները` մասնագետները, պետք է պտտվեն աշխարհի շուրջը, զսպեն հիվանդության 9-րդ ալիքը, ձեռք բերեն դեղորայքի պատրաստման համար անհրաժեշտ ռեսուրսներ: Յուրաքանչյուր խաղացող ունի հատուկ հնարավորություններով իր սեփական դերը, ինչն օգնում է թիմին հաղթել:

Գնել Երևանում

3. Small Warld

Մարտավարական հետաքրքիր խաղ, որի էությունը կայանում է տարբեր ազգությունների միջև դաժան պատերազմների վարման մեջ՝ հողեր գրավելու համար: Խաղը շարունակվում է մի քանի ռաունդ: Հաղթում է նա, ով ամբողջ խաղի ընթացքում կհավաքի ամենաշատ քանակությամբ դրամ:

Գնել Երևանում

4. Munchkin

Անսովոր և հետաքրքիր սեղանի խաղ ֆանտաստիկա ոճի մեջ՝ զրահավորված լևիաֆաններով, խելագար գիտնականների շայթան-մեքենաներով և կրինոլինային զրահներով: Հաղթում է այն խաղացողը, ով առաջինը կկարողանա հասնել 10-րդ մակարդակ:

Գնել Երևանում

5. Jenga

«Ջենգա»-ն հայտնի է նաև «փլուզվող աշտարակ» անունով: Հետաքրքիր խաղի սկզբունքը հետևյալն է՝ փայտե չորսուներից կառուցվում է աշտարակ, այնուհետև խաղացողները սկսում են զգուշորեն հանել մեկական չորսու և այն դնել աշտարակի գագաթին:

Գնել Երևանում

6. Imaginarium

«Իմաջինարիում» խաղում հաղթանակի հասնում են խաղացողների հարուստ երևակայության և խորաթափանցության շնորհիվ: Նրանք պետք է ասոցիացիաներ հորինեն իրենց սեփական քարտերի համար և կռահեն մյուս խաղացողների մտածած ասոցիացիաները: «Իմաջինարիում»-ը շատ հետաքրքիր խաղ է, որը լավ ժամանակ կապահովի ընտանիքի և ընկերների հետ:

Գնել Երևանում

7. ALIAS

«ALIAS»-ը բառային խաղ է: Այն հայտնի է ամբողջ աշխարհում և ունի իր բազմաթիվ տարբերակները` փոքրիկների, մեծերի, ընտանիքի համար: Անհրաժեշտ է բացատրել ներկայացված բառերը` օգտագործելով այլ բառեր, որոնք բաղկացած չեն մեկ արմատից: Կարճ ժամանակում որքան շատ բառ գուշակեք, այնքան շատ միավոր կստանաք:

Գնել Երևանում

8. Соображарий

«Գլխի ընկի՛ր» խաղն գերազանց ընտրություն է ընտանեկան հավաքույթների կամ ուրախ երեկույթների համար։ Այն դուր կգա և՛ մեծերին, և՛ փոքրերին: Այս խաղում հաղթանակի համար պետք չէ լինել ամենագիտակը, այլ, ուղղակի, պետք է բոլորից շուտ գլխի ընկնել: Օրինակ` կարո՞ղ եք մեկ րոպեում հիշել, թե «Մ» տառով սկսվող որքան մասնագիտություն կա…

Գնել Երևանում

9. Mafia

«Մաֆիա»-ն դասական հոգեբանական խաղ է, որը շատ հարմար է երեկույթներին խաղալու համար՝ ընկերների հետ միասին: Խաղի նպատակն է` պարզել, թե մասնակիցներից ով է մաֆիան, ով ամեն գիշեր առևանգում է քաղաքի խաղաղ բնակիչներին:

Գնել Երևանում

10. Monopoly

«Մոնոպոլիա»-ն հնարավորություն է տալիս ուրախ ժամանակ անցկացնել հարազատների և մտերիմների հետ: Պատկերացրեք, թե Դուք հաջողակ գործարար եք անշարժ գույքի աշխարհում: Ձեզանից պահանջվում է ներդնում կատարել անշարժ գույքի օբյեկտների մեջ և շահույթ ստանալ, գործարքներ կնքել խաղընկերների հետ և այլն: Միայն պետք չէ մոռանալ մրցակցության մասին, չէ՞ որ ամենավերևում տեղ կա միայն մեկ հոգու համար: Մյուսները ենթական են սնանկացման:

Գնել Երևանում

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021