Categories: Օֆթոպ

Շոտլանդիայում աճուրդի ժամանակ տեքսել տեսակի ոչխարը վաճառվել է 490 հազար դոլարով

Պատմության մեջ սա ոչխարի վաճառքի ռեկորդային գին է: «Կրկնակի Ադամանդ» անունը ստացած կենդանու բարձր գինը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով:

Տեքսել տեսակի երիտասարդ ոչխարը նախորդ շաբաթ Շոտլանդիայում աճուրդի ժամանակ վաճառվել է 490 հազար դոլարով: «Կրկնակի Ադամանդ» անունը ստացած կենդանին ոչխարների պատկառելի սերնդից է: Այն ստացվել է 86 հազար դոլար արժողությամբ խոյ-չեմպիոնի և 46 հազար դոլարանոց ոչխարի արհեստական սերումից:

Տեքսելին գնելու համար ուժերը միավորած երեք գնորդներից մեկը՝ Ջեֆ Էյքենը, խոստովանել է, որ գումարը բավականին մեծ է թվում, սակայն իրենք վճարել են, որպեսզի տիրապետեն նման լավ գեներով արուին: Նրա խոսքով՝ նախատեսվում է Կրկնակի Ադամանդի սերունդների հաշվին հետ բերել ծախսած գումարը:

Ջեֆ Էյքենն ընգծել է, որ նման արուի համար արժեր այդքան գումար հատկացնել, և դա չի անդրադառնա ֆերմերային հանրության վրա: Հաղորդվում է, որ այդ աճուրդային պայմաններում նման գնով կատարվող գնումը ոչխարների համար ռեկորդային է: Նախորդ ռեկորդը՝ 300 հազար դոլար, սահմանվել է 2009թ.:

Տեքսելի աճուրդը / © British Texel Sheep Society

Տեքսել տեսակի ոչխարների պատմական հայրենիքը Հյուսիսային Հոլանդիայի նիդեռլանդական կղզիներն են, որոնցից մեկի անունով էլ կոչվել է տեսակը: Տեքսելները բուծվել են դեռևս Հռոմեական կայսրության շրջանում, սակայն լայն տարածում ստացել են միայն 19-րդ դարում: Տեսակի որակը բարելավվել է անգլիական լեյսթեր և լինքոլն տեսակների հետ խաչասերման միջոցով:

Տեքսելները բարձր են գնահատվում իրենց մսային յուրահատուկ հատկանիշների, արգասաբերության, գառնուկների կենսակայունության համար: Բացի այդ՝ տեսակը լավ է հարմարվում բաց տարածքում բուծման առումով, դիմակայուն է եղանակային պայմանների և հիվանդությունների նկատմամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021