Այս ամռան հանգստի նախընտրելի ուղղությունները հայերի համար

Ի՞նչ արժեն հանգստի ուղեգրերը, ո՞ր երկրներն ու ինչո՞ւ են ընտրում մեր հայրենակիցները:

Տարվա այս ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիների մտածմունքներին ավելանում է նաև հանգստանալու մեկնելու հարցը։ Ծով չունեցող երկրի համար իրական հանգստի պատկերացումները Սև և Միջերկրական ծովերի հետ են կապված։

Առանձնացնենք հիմնական նախընտրելի ուղղություններն՝ ըստ տուրօպերատորների և հարցումների տվյալների՝

Թոփ 5 հանգստավայրերը

1Վրաստան,Եգիպտոս։Ընդհանրապես, մեծ թիվ են կազմում Վրաստանում՝ հատկապես ծովափնյա քաղաքներում հանգստացող հայերը։ Սա համեմատաբար մատչելի ուղղություն է․ 7 օրը 2 անձի համար 200-300 դոլարի սահմաններում։ 1000 հարցվածների 14%-ն, օրինակ, ցանկություն է հայտնել հանգստանալ Վրաստանում։ Սակայն հստակ վիճակագրություն չկա, քանի որ հարևան երկիր գնացողները քիչ են օգտվում տուր-օպերատորների ծառայություններից և նախընտրում են սեփական մեքենաներն ու տեղում հանգստի կազմակերպման իրենց տարբերակը։

Թեև փաստացի Վրաստանն առաջին հորիզոնականում է, բայց տուր-օպերատորների տվյալների համաձայն՝ մեր հայրենակիցներն ամենաշատը նախընտրում են Եգիպտոսը։ Այստեղ կարելի է 7 օր հանգստանալ՝ 2 անձի համար վճարելով ընդամենը 700-800 դոլար։ Այս ուղղության ընտրության պատճառներից ամենակարևորը նույնպես մատչելիությունն է։ Միաժամանակ, այստեղ համադրված են պատմական վայրերն ու ժամանցային կենտրոնները։

2Դուբայ։ 2 անձի համար 10-օրյա հանգիստը Դուբայում արժե մոտ 1200 դոլար։ Վերջին տարիների ամենապոպուլյար հանգստավայրերից մեկն է։ Թեև այստեղ հանգստի ամենահարմար ժամանակը ձմեռն է, բայց ամռան ամիսներին նույնպես մեծ պահանջարկ ունի։ Դուբայն աչքի է ընկնում իր ներկայացվածությամբ․ աշխարհի խոշոր կազմակերպություններն այստեղ մասնաճյուղեր ունեն: Կան գինեսի ռեկորդների գրքում գրանցված բազմաթիվ շինություններ։

Հանգիստ Դուբայում

3Հունաստան, Թուրքիա։ Հունաստանում 10-օրյա հանգիստն այստեղ 2 անձի համար արժե մոտ 2000 եվրո։ Հունաստանն առանձնահատուկ է իր ծովային հանգստավայրերով, ինչպես նաև պատմական հարուստ ժառանգությամբ։
Տուր-օպերատորների տվյալներով՝ Թուրքիայում ևս ՀՀ շատ քաղաքացիներ են հանգստանում։ Այստեղ նույնպես վիճակագրությունը հստակ չէ, քանի որ Արևմտյան Հայաստան այցելողները, Ստամբուլ՝ գործնական կամ անձնական հարցերով մեկնողները կամ պարզապես ծովափնյա հանգստավայր ուղևորվողները հաճախ են օգտվում սեփական տարբերակներից։ Հանգիստը Թուրքիայում 7 օր 2 անձի համար արժե 600-800 դոլար։

4Իտալիա։ Հռոմ, Վատիկան, պատմական հուշարձաններ, առաջնակարգ ռեստորաններ, գիշերային ակումբներ, դիսկոտեկներ, զվարճանքի այլ վայրեր․ այն ամենն, ինչ կարելի է վայելել Իտալիայում՝ 10 օրվա հանգստի համար վճարելով 2000 եվրո (2 անձի համար)։

5Իսպանիա` կրքոտ ֆլամինգո, գիշերային վառ կյանք, արևոտ լողափեր ու տաք ծով։ Հանգիստն այստեղ 2 անձի համար 10 օրվա համար արժե 2000 եվրո։

Նախընտրելի հանգստավայրերը / ©armeniasputnik.am

Ներգնա հանգիստ

Այս տարի նկատվում է ներգնա տուրիզմի աճ։ Մեր քաղաքացիները հանգստանում են հանրահայտ դարձած Ենոքավանում, ավանդական Դիլիջանում, Ջերմուկում և այլն։ Մեծացել է Արցախում հանգիստն անցկացնողների թիվը։ Սևանա լիճն, իր բնակլիմայական փոփոխություններով հանդերձ, ներգնա տուրիզմի պահանջված ուղղություններից է։

1000 օգտատերերի շրջանում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ 49%-ը չի մեկնելու հանգստանալու, իսկ հանգստանալ ցանկացողների մեծ մասը՝ 22%-ը նախընտրել է հանգիստն անցկացնել Հայաստանում։

Ենոքավան, Տավուշ / ©aniarc.am

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021