Հայաստանում «Արտակարգ դրություն» սահմանվեց. ի՞նչ է դա նշանակում. հնարավորինս սեղմ

Հնարավորինս սեղմորեն ներկայացվում է «Արտակարգ դրության» ռեժիմի առանձնահատկություններ, որոնք պետք է իմանանք բոլորս:

Մարտի 16-ից, ժամը 18:30-ից ՀՀ ամբողջ տարածքում մտցվել է Արտակարգ դրություն, որը տևելու է 30 օր՝ մինչև ապրիլի 14-ը, ժամը՝ 09:00-ն ներառյալ:

Արտակարգ դրությունը համակարգելու է Պարետը՝ Տիգրան Ավինյանը: ԱԴ-ի հիմնական կետերն են՝

1. ՀՀ տարածքում արգելվում են հանրային միջոցառումները՝ հավաքները, միջոցառումները՝ 20 հոգուց ավելի մարդկանց մասնակցությամբ, բացառությամբ Պարետի կողմից սահմանված դեպքերի և վայրերի:

2. Ցամաքային ուղևորափոխադրումը դադարեցվում է՝ բացառությամբ իրենց երկիր վերադարձող քաղաքացիների համար:

3. Օդային հաղորդակցությունը դադարեցվում է Պարետատան կողմից որոշված երկրների հետ՝ Առողջապահության նախարարի ցուցումով, Պարետի որոշմամբ:

4. Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, դիվանագիտական անձնագիր ունեցողները, կեցության իրավունք ունեցողները, պաշտոնական այցով ժամանողները:

5. Կարող է սահմանափակվել որոշակի տարածքներում տեղաշարժը:

6. Պարետի որոշմամբ կարող է սահմանափակվել որոշ բեռնատեսակների մատակարարումը Հայաստան:

7. Որոշակի տարածքներում կարող են տեղադրվել հսկիչ անցակետեր՝ քաղաքացիների առողջական վիճակը հեզազոտելու նպատակով:

8. ԶԼՄ-ներով արգելվում է ոչ պաշտոնական տեղեկատվության հաղորդումը՝ կորոնավիրուսի վերաբերյալ: Պաշտոնական է համարվում Պարետատան հրապարակումը:

9. Ներքին ուղևորափոխադրումը, բեռնափոխադրումն իրականացվում են սահմանված կարգի համաձայն:

10. Պարետի որոշմամբ՝ որոշ համայնքներում կարող են սահմանվել ելումուտի հատուկ ռեժիմ:

11. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը, միջոցները, ներառյալ՝ դեղեր այլն, կարող են օգտագործվել Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով՝ փոխհատուցմամբ:

12. Սահմանափակում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում (տեսակցություն, ծանրոց, բացառությամբ տեսազանգերի):

13. Սահմանափակում ՀՀ Զինված ուժերի զորամասերում (ծանրոցներ, արձակուրդներ, տեսակցություն):

14. Արգելվում են կրոնական ծեսեր կազմակերպելն ու մասնակցելը:

15. Արգելվում են գործադուլները:

16. Դեղեր և այլ՝ նախապես որոշված պարագաներ ՀՀ և դրանից դուրս տեղափոխումը թույլատրվում է ՊԵԿ-ի և Պարետի համատեղ որոշմամբ:

17. Նշված վայրերում արգելվում է առևտրի, ժամանցի կենտրոնների գործունեությունը:

18. Բժշկական հաստատությունները, այդ թվում` մասնավոր, ենթարկվում են Առողջապահության նախարարի ցուցումներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021