Ինչպե՞ս է արձագանքում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին

Միջազգային հեղինակավոր պարբերականներն իրավիճակը համակողմանիորեն են ներկայացնում:

Հուլիսի 12-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի դիրքերի ուղղությամբ ծավալվալ մարտական գործողություններին անդրադարձել է նաեւ միջազգային մամուլը։

Ռուսական РИА Новости գործակալությունն իրավիճակը համակողմանիորեն է ներկայացնում՝ հաղորդելով միաժամանակ երկու կողմերի պաշտոնական տեղեկությունները։

ТАСС-ը նույնպես ներկայացնում է հայկական եւ ադրբեջանական պաշտոնական հայտարարությունները։

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թեմային անդրադարձել է նաեւ ֆրանսիական France 24-ը՝ կրկին հավասարաչափ տեղեկատվությամբ։

Պատկերը նույնն է նաեւ Euronews-ում, RadioFreeEurope Radio Libery-ում, Bloomberg-ում, Reuters-ում եւ արտասահմանյան հեղինակավոր այլ պարբերականներում։

Միջազգային մյուս լրատվամիջոցները նույնպես հրապարակում են երկու երկրների հաղորդած տեղեկությունները։ Առայժմ միայն թուրքական եւ ադրբեջանական մամուլն է բացառապես Բաքվի տարբերակը տարածում։

Հիշեցնենք՝ նախորդ օրը Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ նախ ՈՒԱԶ մեքենայով մոտենալով սահմանին եւ կրակ բացելով, ապա՝ հրետանային ու տանկային միջոցներ գործադրել։ Բաքուն հաստատել է 4 զոհի մասին տեղեկությունները։ Հայկական կողմից զոհեր չկան։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021