Ինչպե՞ս Հայաստանից տեսնել NEOWISE գիսավորը

Նորահայտ NEOWISE գիսավորը հուլիսի 23-ին գտնվելու է Երկրին ամենամոտ հեռավորության վրա և արդեն տեսանելի է Հայաստանի տարածքից: Արժե բաց չթողնել հնարավորությունը և անզեն աչքով դիտել այն, քանզի հաջորդ անգամ գիսավորը Երկրին կմոտենա 6800 տարի անց:

Ս.թ. մարտի 27-ին NASA-յի NEOWISE աստղադիտակի (NASA’s Neowise infrared space telescope) օգնությամբ հայտնաբերված C/2020 F3 NEOWISE գիսավորը հուլիսի 23-ին գտնվելու է Երկիր մոլորակից 103,5 մլն կմ հեռավորության վրա՝ այն դեպքում, երբ մեր մոլորակի և Արեգակի միջև հեռավորությունը 150 մլն կմ է:

Գիսավորը՝ Միջազգային տիեզերակայանից / © Seán Doran, eol.jsc.nasa.gov

Այս հեռավորությունը տիեզերական հաշվակներով բավականին փոքր է, սակայն որևէ վտանգի առումով՝ մեծ: Երկրի վրա չի ազդի նաև նրա եռաթև պոչը, քանի որ այն ուղղված է այլ ուղղությամբ: Պոչ վերաբերյալ հաղորդվում է, որ երեք ճյուղերից մեկը փոշուց է կազմված, մյուս երկուսը նոր են՝ իոնային են. վերջիններից մեկի վրա գերակշռում են ածխածինն ու ցիանիդը, մյուսի վրա՝ նատրիումը:

C/2020 F3 NEOWISE-ի հետագիծը / © NASA, Wikipedia

Գիսավորն այս օրերին անզեն աչքով լավ տեսանելի է հյուսիսային կիսագնդում: Այն նկատելի է արդեն Արևի մայրամուտից մոտ 2 ժամ հետո՝ կեսգիշերին մոտ: NEOWISE-ը պետք է փնտրել հյուսիս-արևելյան հորիզոնականներում` Մեծ Արջի համաստեղության շերեփից փոքր-ինչ ձախ և ներքև:

Որտե՞ղ փնտրել NEOWISE գիսավորը / © NASA/JPL-Caltech

C/2020 F3 NEOWISE գիսավորի միջուկի տրամագիծը շուրջ 5 կմ է: Այն բաղկացած է այն նյութից, որն ավելի քան 4 մլրդ տարի առաջ ընկած է եղել Արեգակնային համակարգի ձևավորման հիմքում:

Մասնագետները նշում են, որ գիսավորի պայծառությունն աստիճանաբար մեծացել է, իսկ հորիզոնականում նրա գտնվելու տեղադիրքը շաունակում է բարձրանալ: Հուլիսի 20-ից սկսած այն երևալու է ամբողջ գիշերվա ընթացքում: Թեև հյուսիսային ավելի բարձր լայնություններում այն առավել լավ է երևում, սակայն Հայաստանի տարածքից ևս այն արդեն նկատելի է:

C/2020 F3 NEOWISE գիսավորը՝ Արագած լեռան «վրա», նկարված Հայաստանից / © Անդրանիկ Քեշիշյան

Արժե բաց չթողնել հնարավորությունը՝ տեսնել և լուսանկարել C/2020 F3 NEOWISE-ը, քանի որ այն հաջորդ անգամ մեր համակարգին կմոտենա 6,8 հազարամյակ անց:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021