Ֆրանսիայում քննարկվում է Արցախի ճանաչման հարցը. ե՞րբ կքվեարկեն և ի՞նչ նշանակություն կունենան ընդունված բանաձևերը

Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն: Սենատից բացի՝ բանաձևը պետք է ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից: Դրանից հետո միայն երկրի նախագահը կարող է ստորագրել կամ չստորագրել այն: Մինչ այժմ բացասական դիրքորոշում կառավարությունը չի արտահայտել՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումներին:

Արցախի ճանաչման մասին բանաձևի քվեարկությունները կկայանան Ֆրանսիայի խորհրդարանի միանգամից վերին (Սենատ), և ստորին (Ազգային ժողով) պալատներում՝ համապատասխանաբար՝ նոյեմբերի 25-ին և դեկտեմբերի 3-ին։ Նախագիծը Սենատ են ներկայացրել տարբեր խմբակցությունների պատգամավորներ (հանրապետականներ, կենտրոնամետներ և այլն), այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, իսկ Ազգային Ժողով ներկայացրել են հանրապետականների խմբակցության պատգամավորները:

Բանաձևի նախագիծը Ֆրանսիայի կառավարությանն առաջարկում է ապահովել ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքներ և սկսել նրա ճանաչման գործընթացը, անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել այնտեղ, ինչպես նաև եվրոպացի գործընկերների հետ միասին վերանայել  ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման գործընթացը։

Մինչև խորհրդարանում քվեարկելը՝ կառավարությունը կարող է անընդունելի համարել այն (veto կիրառել), եթե բանաձևը կառավարությանը  անիրագործելի գործողությունների կատարման է կպարտավորեցնի, սակայն այս առումով բացասական պատասխան դեռևս չի ստացվել:

Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը հայտնել է, որ չնայած դրական քվեարկելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն կա բոլոր կուսակցությունների մեջ, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեծ ճնշում է գործադրվում:

Շեշտվում է, որ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն. գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել: Այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության կողմից մեխանիկական գործողություններ չի ենթադրում: Սենատից բացի՝ բանաձևը պետք է ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից, որտեղ քվեարկությունը դեկտեմբերի 3-ին է: Դրանից հետո միայն երկրի նախագահը կարող է ստորագրել կամ չստորագրել այն:

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և նրա ձայնն Արցախի հարցի լուծման առնչությամբ էական նշանակություն ունի: Բացի այդ, ինչպես նշում է Վիենի փոխքաղաքապետը, Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարող է նոր ալիքի սկիզբ լինել. այլ երկրներ նույնպես կհետևեն Ֆրանսիայի օրինակին:

«Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն նշել է, որ միայն անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները և պաշտպանել թուրքական իսլամիստական էքսպանսիայից:

UPD. Ֆրանսիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձևի նախագիծը։ Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Այս նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021